ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի և «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի շրջանակներում այսօր հանդիպել է նաև ռուսական ամենամեծ ռազմաարդյունաբերական՝ «Ալմազ—Անթեյ» ընկերության (որը վերջերս հայտնվեց աշխարհի լավագույն արտադրողների տասնյակում) փոխտնօրեն Վյաչեսլավ Ձիրկալնի հետ։
Դավիթ Տոնոյանը ՌԴ ռազմաարդյունաբերական ընկերության փոխտնօրենի հետ քննարկել է երկկողմանի համագործակցության հարցեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 21 ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Քննարկվել են երկկողմանի համագործակցության հարցեր։ Դավիթ Տոնոյանը հանդիպման ընթացքում նշել է, որ մեզ հետաքրում են ընկերության առանձին արտադրանքներ, և մենք ունենք համագործակցության լավ փորձ»,-մանրամասնել է Ա. Հովհաննիսյանը։