Քվեարկության արդյունքում ԱրՊՀ խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվեց ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Խորհրդի քարտուղարի պաշտոնում՝բանասիրական ֆակուլտետի դեկան Լուսինե Մարգարյանը: Նորընտիր նախագահը շնորհակալություն հայտնեց վստահության համար՝ նշելով, որի իր համար պատիվ է ղեկավարել մի բուհի խորհուրդ, որի շրջնավարտն է. «Հուսով եմ և համոզված, որ համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի ապահովել համալսարանի հետագա զարգացումն ու աշխատանքների պատշաճ իրականացումը »: Գրիգորի Մարտիրոսյանի նախագահությամբ խորհուրդը հաստատեց նաև ԱրՊՀ խորհրդի աշխատակարգն ու ԱրՊՀ ռեկտորի ընտրության ընթացակարգը: Համաձայն համալսարանի կանոնադրության և ռեկտորի ընտրության ընթացակարգի՝ ընտրությունն իրականացվում է մրցութային կարգով, ուստի ԱրՊՀ-ն աշխատանքային 2 օրվա ընթացքում կապահովի համապատասխան հայտարարության հրապարակումը, և 30-րդ օրը կգումարվի խորհրդի նիստ՝ ԱրՊՀ ռեկտորի ընտրության օրակագային հարցով: Նիստի ավարտին ԱրՊՀ խորհրդի նախագահի առաջարկով, ռեկտոր Մանուշ Մինասյանը տեղեկություններ տրամադրեց համալսարանի հավատարմագրման և գլխավոր մասնաշենքի հիմնանորոգման գործընթացների մասին:
Եզրափակելով նիստը՝ նախարար Աղաբալյանը հույս հայտնեց, որ նոր խորհուրդը շարունակելու է ապահովել շարունակական աճին միտված աշխատանքները: