Ռուսաստանը C-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերը Թուրքիային կսկսի մատակարարել 2019 թվականին, հայտարարել է «Ռոսօբորոնէքսպորտի» ղեկավար Ալեքսանդր Միխեեւը:
Ռուսաստանը C-400 համակարգերը Թուրքիային կսկսի մատակարարել 2019 թվականին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «C-400-ը Թուրքիա. պայմանագիրն իրականացվում է համաձայնեցված ժամկետներում: 2019 թվականին մենք կսկսենք կատարել պայմանագիրը», - լրագրողներին ասել է Միխեեւը, հաղորդում է News.am-ի:
2017-ի աշնանաը Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունը հայտարարել էր Թուրքիայի հետ ռուսական C-400 համակարգերի մատակարարման պայմանագրի կնքման մասին:
Այդ ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Անկարան արդեն փոխանցել է առաջին վճարը:
Ավելի վաղ «Կոմերսանտին» տված հարցազրույցում «Ռոստեխի» գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը հայտարարել էր, որ Թուրքիան ձեռք կբերի C-400-ի 4 դիվիզիոն, պայմանագրի գումարը կազմում է 2,5 մլրդ դոլար:
Առաջին մատակարարումները նախատեսվում էին 2020-ի մարտին: