Artsakhpress

Վերլուծական

Մենք հավատարիմ չենք եղել նահատակության խորհրդին. Արթուր Աղաբեկյան

ԶՈւ-ի ղեկավար կազմը չի հիմնվել Արցախյան պատերազմի փորձի վրա: Եթե ավելի կոնկրետ, ապա կասեի մի բանակ կռվում էր, մեկ այլ բանակ ստեղծվում:

Մենք հավատարիմ չենք եղել նահատակության խորհրդին. Արթուր Աղաբեկյան

Մենք հավատարիմ չենք եղել նահատակության խորհրդին. Արթուր Աղաբեկյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Որպես նախորդ հրապարակման շարունակություն՝ այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախկին փոխվարչապետ, «Արցախի հերոս», Արցախի նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«1992 -1993 թ. Խորհրդային միության պաշտպանությանն առնչվող մի շարք օրենքներ բառացի՝ տառ առ տառ, թարգմանվեցին հայերեն, դրանց շարքում զինծառայողի երդման տեքստը, որը իր փիլիսոփայությամբ Խորհրդային միության երդման տեքստն էր: Այն կրճատված ընդունվել է 1991 թ. նոյեմբերին Գերագույն Խորհրդի կողմից, որին հետագայում ոչ մի անդրադարձ չի եղել:

Զինապարտության մասին օրենք, զորահավաքային նախապատրաստություն և զորահավաքի մասին օրենք, սրանք հետագա տարիներին ենթարկվեցին բազմաթիվ փոփոխություննրի, սակայն փիլիսոփայությամբ շարունակեցին մնալ խորհրդային:

Հայաստանում կռվող բանակը առանձին, տարանջատ գործող կամավորական ջոկատներից էր կազմված, որոնց մի մասը միավորվեցին դարձան գումարտակներ, իսկ մի մասն էլ շարունակեցին մնալ կամավորական ջոկատներ, որոնք ժամանակ առ ժամանակ հայտնվում էին մարտի դաշտում՝ կամավոր գալով ու գնալով:
Արցախում ի սկզբանե այլ էր, ինչին ուզում եմ անդրադառնալ հիմնովին:

1991 թ. աշնանը՝ դեռևս նախորդող տարիներին ձևավորված ընդհատակյա ջոկատները՝ Տողի, Սարին Շենի, Խոջավանդի, Ումութլուի, Կրկժանի, Ջանհասանի, Լեսնոյի հաղթանակներից հետո սկսեցին ընդլայնվել ըստ տարածքների, շրջաններում հրամանատարները ինքնուրույն ստեղծեցին ստորաբաժանումներ՝ ըստ բնակության վայրերի: 1992 թ. հունվար-փետրվար ամիսներին Ստեփանակերտ քաղաքում ձևավորվեց 11 առանձին մարտական վաշտ:

Արցախի յուրաքանչյուր տղամարդ շտապում էր մաս կազմել որևիցե գումարտակի կամ վաշտի, մթնոլորտն այնպիսին էր, որ այլևս ամոթ էր գյուղամեջը կանգնելը կամ տանը նստելը (իհարկե կային խուսափողներ, սակայն նրանց տեսակին մի առիթով կանդրադառնամ, այդ տեսակի հայրը խուսափել էր Հայրենական պատերազմից, պապը չէր մասնակցել 20-րդ դարի սկզբի ինքնապաշտպանական մարտերին):

1992 թ. հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին ինքնապաշտպանության կոմիտեն պետք է ճանաչեր վարչական տարածքների վրա ձևավորված ինքնակազմակերպված զորամիավորումները: Այդպես էլ եղավ, ստեղծվեց ոչ ստանդարտ, ոչ խորհրդային մի մոդել, որը գործում էր ըստ վարչական տարածքների և անվանվեց պաշտպանական շրջաններ:
Պաշտպանական շրջանի հրամանատարները շրջանի բնակչության կողմից փաստացի ընտրված բացարձակ առաջնորդներ էին և Ստեփանակերտը միայն ֆիքսեց հրամաններով պաշտպանական ուղղահայաց: Պաշտպանական շրջանի հրամանատարի փաստացի տնօրինմանը անցան վարչական շրջանի մարդկային և տնտեսական ողջ ռեսուրսը:

Օգոստոս-սեպտեմբերին ամբողջությամբ ձևավորվել էր Պաշտպանական բանակը՝ անհրաժեշտ ապահովման և սպասարկման ստորաբաժանումներով և մարտական Պաշտպանական շրջաններով:

Շատ քիչ է խոսվել Պաշտպանական շրջանների հիմնման գաղափարի շուրջ, չեք գտնի հիմնավորող փաստաթուղթ, թե ինչու ոչ բրիգադ, ոչ գունդ, այլ պաշտպանական շրջան: Պաշտպանության բանակի ստեղծման գործում ներդրում ունեցած զինվորական և քաղաքացիական անձիք չեն գրել և չեն խոսել այդ մասին, անգամ Խորհրդային ռազմական գրականության մեջ եթե հանդիպում ենք Պաշտպանական շրջան բառակապակցությունը, ապա այն հայտնվում է առանց հիմնավորումների և մեկնաբանությունների (Պաշտպանական շրջան հասկացությունը առաջին անգամ օգտագործվել է 1941 թ. ):

Ի դեպ «Պաշտպանության պետական կոմիտե» (ГКО) ստեղծելու բացառիկ և ճիշտ ժամանակին ստեղծված ռազմաքաղաքացիական ուղղահայացում չի խոսվել հետագայում Պաշտպանական շրջան հասկացության մասին: 1992 թ. ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով Արցախի տարածքը բաժանվեց 6 մարտական գոտիների, իսկ 1 ամիս անց մեկ այլ հրամանով մարտական գոտին վերանվանվեց պաշտպանական շրջանների: Կարող եմ ենթադրել, որ այս որոշումների կայացման ժամանակ մեծ դերակատարություն ունեցավ Հայաստանից Արցախ վերադարձած լուսահոգի գեներալ-լեյտենանտ Անատոլի Զինևիչը:

Պաշտպանական շրջանների հրամանատարներին բանավոր օժտեցին որոշումներ կայացնելու անսահմանափակ ազատություն և նրա որոշումները ենթակա էր կատարման որջ վարչական շրջանի տարածքում՝ թե քաղաքացիական, թե զինվորական կազմի համար:

Ողջ ռազմական գործողությունների ընթացքում Պաշտպանության Բանակի որոշումները ընդունվում էր կոլեգիալ ձևով, Պաշտպանության Բանակի հրամանատարը լսում էր հրամանատարների որոշումները, կազմակերպում, համադրում Պաշտպանական շրջանների միջև, հաստատում այդ որոշումները և Պաշտպանության Բանակի շտաբը ծառայեցնում այդ որոշումների կյանքի կոչմանը: Պաշտպանության Բանակի հրամանատարի աշխատասենյակում Պաշտպանական շրջանների հրամանատարին որևէ մեկը չէր կարող առարկել: Այդ աշխատասենյակում չգրված օրենք կար. հրամանատարը ճիշտ է և վերջ:

Որոշումների կայացման այս մոդելի շնորհիվ Պաշտպանական շրջանի հրամանատարները այդպես էլ անհրաժեշտություն չունեցան զորակոչ և զորահավաք անցկացնելու, կարող բնակչությունը կամավոր զենք վերցրեց և դարձավ անվերապահ հրաման կատարող մարտիկ:

1992-1994 թթ. Խորհրդային բանակից վերադարձած շատ պրոֆեսիոնալ սպաներ առանձին-առանձին դերակատար են եղել թե անձնակազմի ուսուցման, թե անձնակազմին մարտի տանելու գործում, ինչու չէ նաև շատերը մեծ ներդրում են ունեցել մեր մեծ հաղթանակում: Նրանք հիանում էին Պաշտպանական շրջանների հրամանատարների և անձնակազմի գործողություններով, բայց հետագայում ստանալով ղեկավար պաշտոններ բանակաշինության գործում՝ չգրեցին գիտական հոդվածներ, մեթոդական ձեռնարկներ Արցախյան պատերազմի փորձի հիման վրա: Մենք ուսումնական պլաններում այդպես էլ չհանդիպեցինք Արցախյան պատերազմի տասնյակ ճակատամարտներից՝ գոնե մեկ օրինակի: Մենք չտեսանք Արցախցու հաղթական ոգին և տառապանքը համադրած գեղավերստական ֆիլմ: Ցավոք, չվերարժեվորեցինք մեր նորօրյա պատմության հաղթական ամենամեծ էջը, այն չդարձրինք ռազմական գիտության և ռազմարվեստի հաջողված օրինակ, այդ փիլիսոփայությամբ չդաստիրակեցինք սերունդներին: Փոխարենը առ այսօր շարունակում ենք «մեծարել» ու «մեծարել» Արցախյան պատերազմով անցած ու չանցած ազատամարտիկներին, պարգևատրելով նրանց տեղին ու անտեղին, փոխարենը որոշ պատմիչներ գրում են իրականության հետ աղերս չունեցող, միֆականացված պատմություններ:

Ողջ պատերազմի ընթացքում Պաշտպանական շրջանը դրոշ չունեցավ, մարտական երգեր չգրվեցին, շքանշաններ, մեդալներ չունեցանք, իսկ զինծառայողները հերոսանում էին ու հերոսանում: Այդպես էլ ոչ մի սպա ուսադիր չկրեց, հաճախ կատակում էին թե ինչով է տարբերվում սպան շարքայինից, պատասխանը մեկն էր` աշխատավարձով, ինչին անձնակազմը առաջին մի քանի ամիսներին շատ անլուրջ էր վերաբերվում, կատակելով թե սենց բան կլինի՞, մեզ ասեն ձեզ աշխատավարձ ենք տալիս, որ ձեր տունը պահեք: Ի դեպ միակ տարբերանշանը, որ կրել են ուսին և դոշին թե սպաները, թե շարքայինները եղել է լեյկապլատերով պարզ սպիտակ խաչը: Խաչն էր, որ մեր ինքնության մի մասն էր, մեզ իդենտիֆիկացնող, թշնամուց առանձանցնող սիմվոլը:

Կհարցնեք չկա՞ր գաղափարական հենք, պատասխանեմ՝ կար նամուս: Այդ տարիներին հաճախ կլսեիք նամուսով տղերքը կռվում են, աննամուսները գնացին ու գնացին: Նամուսը այդ օրերին գերիշխող արժեքն էր, նամուսի ու պատվի համար ոտքի ելած հասարակությունը կռիվ էր տալիս ու չէր հանձնվում. կռիվը հանուն նամուսով ապրելու էր:

Եվ ոչ մի զինվոր ու սպա, հրամանատար թե ենթակա, երբեք չեն մտածել խրախուսվելու կամ պարգևատրվելու մասին, չեն խոսել իրավունքներից, այլ գիտեին հրամանատարների հրամանների անվերապահորեն կատարելու պատասխանատվությունը:

Չկար փառքի արժանանալու ցանկություն: Մարտի դաշտ մեկնող յուրաքանչյուրը գիտեր կյանքի գինը, մտքով չէր էլ անցնում, որ կարող է զոհվի, բայց գիտեր որ ամեն մի ռազմական գործողության ժամանակ լինելու են զոհեր, լինելու են վիրավորներ, հոգու խորքում համոզված լինելով, որ այդ մեկը ինքը չի:

Մենք ենթագիտակցաբար հավատարիմ չենք եղել Հայ Առաքելական եկեղեցու նահատակության քարոզին, հավատարիմ չենք եղել զինծառայողի երդման տեքստում «հանուն հայրենիքի չխնայել կյանքս»փիլիսոփայությանը, փոխարենը մենք ունեցել ենք ապրելու մեծ ցակություն և կռվում էինք հանուն մեր հայրենիքում ապրելու իրավունքի և ամենակարևորը խնայելով մեր կյանքը: Մեզ համար կարևոր էր ապրելու իրավունքը և սակարակության ենթակա չէր կռվելու պարտքը:

Հազար փառք Արցախյան պատերազմում զոհված մարտիկներին»:
Շարունակելի...

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search