Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը օգոստոսի 22-ին ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը։
Պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը
Շնորհակալություն հայտնելով պետնախարարին ջերմ ընդունելության ևհամագործակցության պատրաստակամության համար՝ «Թուֆենկյան» բարեգործականհիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդաքլյանը նշել է, որ անցած 15տարիների ընթացքում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, որոնք շարունակելուեն նոր թափ ստանալ։ Նրա խոսքով՝ վերաբնակեցման, գյուղատնտեսությանզարգացման և առաջնահերթ այլ ուղղություններում իրականացվող ծրագրերինպատակը ուժեղ և զարգացած Արցախի տեսլականն է, և այդ հարցում իրենքշարունակելու են գործադրել են բոլոր ջանքերը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցությանծրագրերի ընդլայնման անհրաժեշտության և կոնկրետ ուղղություններում նործրագրեր իրականացնելու շուրջ։
Հանդիպմանը մասնակցել են նաև «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամիհոգաբարձուների խորհրդի անդամ Անդրանիկ Գասպարյանը և Արցախի ծրագրերիկառավարիչ Էդվին Գրիգորյանը։