Artsakhpress

Տնտեսական

Անգելա Մերկելի այցը՝ հայ-գերմանական տնտեսական կապերի ամրապնդման խթան

Հայաստանում գարնանը տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները ակնհայտորեն դրական են անդրադարձել հայ-գերմանական տնտեսական հարաբերությունների վրա:

Անգելա Մերկելի այցը՝ հայ-գերմանական տնտեսական կապերի ամրապնդման խթան

Անգելա Մերկելի այցը՝ հայ-գերմանական տնտեսական կապերի ամրապնդման խթան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական տնտեսության արևելյան կոմիտեի այս հայտարարության ֆոնին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին պաշտոնական այցը Հայաստան խոստանում է տնտեսական առումով արդյունավետ լինել։ Կանցլերի այցը հատկապես նշանակալի է այն առումով, որ վերջերս Բրյուսել կատարած այցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման և դրանց նոր թափ հաղորդելու կարևորությունը, ինչպես նաև՝ ակնարկել էր Հայաստանին հավելյալ աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին:
Պետք է նկատել, որ Մերկելի այցին նախորդել են գերմանական և հայկական պաշտոնական կողմերի միջև տեղի ունեցած մի շարք  հանդիպումներ, և կարելի է ենթադրել, որ Անգելա Մերկելի այցի ընթացքում ևս քննարկված հարցերը լինելու են ուշադրության կենտրոնում: Մասնավորապես, կանցլերի այցին ընդառաջ երկկողմ հանդիպումների ընթացքում քննարկվել են «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրի՝ ԵՄ անդամ երկրների կողմից վավերացման, ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման, առկա տնտեսական ներուժին նոր թափ հաղորդելու անհրաժեշտության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության,  փախստականներին և ապօրինի միգրացիոն հոսքերին առնչվող հարցեր:
Հայաստանի Արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանի և ԳԴՀ ներքին գործերի նախարարության պետքարտուղար Հելմուտ Թայխմանի հանդիպման ժամանակ պետքարտուղարը ներկայացրել էր գերմանական կողմի՝ Հայաստանն անվտանգ երկրների շարքում ընդգրկելու վերաբերյալ մտադրությունը։  Վերջինս լրացուցիչ խթան է հանդիսանալու ՀՀ-ում օտարերկրյա ներդրումների ներգրավման համար, որն առավել իրատեսական է դառնում ՀՀ կառավարության կողմից ներդրումների անվտանգության երաշխիքներ տրամադրելու պատրաստակամության պարագայում։
Փաստ է, որ գերմանական միջազգային համագործակցության այնպիսի գործակալություններ, ինչպիսիք են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և Գերմանական զարգացման բանկը (KfW), կարևոր դերակատարություն ունեն ՀՀ տնտեսության զարգացման մեջ։ Ի հավելումն նախկինում իրականացված բազմաթիվ ծրագրերի՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության աջակցության շնորհիվ 2019թ պետական բյուջեի նախագիծն Ազգային ժողով է ներկայացվելու ծրագրային ձևաչափով, ինչպես նաև Գերմանական զարգացման բանկի հետ համագործակցության արդյունքում քննարկման փուլում է գտնվում Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագիրը։ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում Հայաստանում իրականացրել է ավելի քան 4 մլն եվրոյի ֆինանսավորում։ Ընդհանուր առմամբ 1992թ․-ից ի վեր Գերմանիան Հայաստանին աջակցել է ավելի քան 750 միլիոն եվրոյի հասնող վարկերով և դրամաշնորհներով։
Գերմանիան Հայաստանում կատարած ներդրումների ծավալով մշտապես առաջատարների թվում է եղել։ Ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ Գերմանիան Հայաստանում  կատարած  ներդրումների ծավալով երկրորդ տեղում է՝ Ռուսաստանից հետո։ Գերմանական ներդրումների ծավալը 1988թ-ից մինչև 2018թ մարտի վերջի դրությամբ կազմել է գրեթե 2 մլրդ ԱՄՆ դոլար։ Ներդրումների հիմնական մասը բաժին է ընկել հանքարդյունաբերության, հիմնային մետաղների արտադրության, տեխնոլոգիաների, ինչպես նաև ոչ մեծ ծավալով՝ հագուստի արտադրության և այլ ոլորտներին։ Գերմանական «Քրոնիմետ» ընկերությունների խմբի մաս կազմող «Զանգեզուրի պղնձամոլիդենային կոմբինատը» ՊԵԿ-ի կողմից հրապարակված 2018թ հունվար-հունիս ամիսների 1000 խոշոր հարկատուների ցանկում առաջինն է, և նախորդ տարիներին ևս այն առաջատար դիրքերում է եղել:
Գերմանիան նաև Հայաստանի առևտրային խոշոր գործընկերներից մեկն է, մանավորապես՝ 2018 թվականի առաջին կիսամյակում ՀՀ-ի և ԳԴՀ-ի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 216 մլն ԱՄՆ դոլար, որը Հայաստանի արտաքին շրջանառության 6,2%-ն է։ Նախորդ տարվա միևնույն ժամանակաշրջանի նկատմամբ առևտրաշրջանառության աճի տեմպը կազմել է 53,6%: Արտաքին առևտրաշրջանառությամբ Գերմանիան թվով 4-րդ երկիրն է և զիջում է ՌԴ-ին, Չինաստանին ու Շվեյցարիային։ Գերմանական տնտեսության արևելյան կոմիտեն հայտնել է, որ Գերմանիայի՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ առևտրի ծավալները 2018 թվականի առաջին կեսին աճել են 17.1%-ով` հասնելով 1,2 մլրդ եվրոյի: Առևտրաշրջանառության ամենից շատ աճը գրանցվել է Հայաստանի հետ։
ԵՄ երկրների շարքում Գերմանիան Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկերն է։ 2018 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից այդ երկիր արտահանման ծավալը կազմել է մոտ 79 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը միևնույն ժամանակաշրջանում կազմել է մոտ 120 մլն ԱՄՆ դոլար: Հայաստանից արտահանվում է հիմնականում պղինձ, ալյումին և դրանից պատրաստված իրեր, սև մետաղներ, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարեր, ինչպես նաև տրիկոտաժե հագուստ։ Գերմանիայից հիմնականում ներմուծվում են վերգետնյա տրանսպորտային միջոցներ, կաթսաներ, քիմիական գործվածք, դեղագործական արտադրանք և այլ ապրանքներ։
Հաշվի առնելով ԵՄ երկրների շարքում Գերմանիայի՝ Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկերոջ կարգավիճակը, Անգելա Մերկելի այցը լրացուցիչ խթան կհանդիսանա հայ-գերմանական առևտրատնտեսական կապերի ամրապնդման, ինչպես նաև այդ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար։  ՀՀ կառավարության կողմից իրականացվող հակակոռուպցիոն պայքարը և ներքին բարեփոխումները համընկնում են «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրի շրջանակներում նախատեսվող գործողություններին։ Այս համատեքստում կարելի է սպասել որոշակի դրական տեղաշարժ Գերմանիայի կողմից համաձայնագրի վավերացման հարցում։ Թեպետ տնտեսական զարգացումների հետագա ընթացքը պայմանավորված է լինելու նաև հայկական կողմի պատրաստակամությամբ։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search