Ֆրանսիայի հասարակական կարծիքի ուսումնասիրման Ifop ինստիտուտի տվյալներով՝ ընտրողների շրջանում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ժողովրդականության վարկանիշը հուլիսի 39 տոկոսից օգոստոսին նվազել Է մինչեւ 34 տոկոս, ինչը ամենացածր ցուցանիշն Է նրա հնգամյա մանդատի սկսվելուց ի վեր:
Ֆրանսիայի նախագահի վարկանիշը ռեկորդային ցածր ցուցանիշ Է արձանագրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Տվյալների համաձայն՝ որոնք օգոստոսի 26-ին հրապարակել են ազգային ԶԼՄ-ները, իրենց նախագահից դժգոհ ֆրանսիացիների բաժինն ավելացել Է 5 տոկոսային կետով՝ հուլիսի 61 տոկոսից օգոստոսին բարձրանալով մինչեւ 66 տոկոս:
Մակրոնը ժողովրդականության առավել բարձր գնահատականներ Է ունեցել իր «հնգամյակի» ամենասկզբում՝ 2017 թվականի մայիսին եւ հունիսին, երբ նրա քաղաքականությունից գոհ ընտրողները կազմում Էին համապատասխանաբար 62 տոկոս եւ 64 տոկոս, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: