Հայաստանի Մ19 հավաքականը մասնակցելու է Գրանատկինի անվան հուշամրցաշարին
Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 9-ը Սանկտ-Պետերբուրգում անցկացվելու է Վալենտին Գրանատկինի անվան ավանդական հուշամրցաշարը, որին մասնակցելու է Հայաստանի Մ19 հավաքականը:
Հայաստանի Մ19 հավաքականը մասնակցելու է Գրանատկինի անվան հուշամրցաշարին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մեր ընտրանին ընդգրկվել է B խմբում, որտեղ կմրցի Ռուսաստանի, Լիտվայի և Մոլդովայի հավաքականների հետ:
A խմբում ընդգրկված են Սանկտ-Պետերբուրգի, Թուրքիայի, Ղազախստանի և Ղրղստանի ընտրանիները: Խմբային մրցաշարի ավարտից հետո, խմբերում 1-2 տեղերը զբաղեցրած հավաքականները կպայքարեն հաղթողի կոչման համար, իսկ 3-4 տեղերում հանգրվանած թիմերը կշարունակեն պայքարը 5-8 տեղերի համար:
Մրցաշարին նախապատրաստվելու նպատակով Հայաստանի Մ19 հավաքականը օգոստոսի 28-ից կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:
Հայաստանի Մ19 հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդո Բատիստան հրավիրել է հավաքի հետևյալ ֆուտբոլիստներին՝
Հարություն Մելքոնյան, «Փյունիկ» Նարեկ Հովհաննիսյան, «Բանանց» Կարեն Հովհաննիսյան, «Արարատ-Արմենիա» Կարեն Մուրադյան, «Փյունիկ» Ֆելիքս Խաչատրյան, «Բանանց» Վոլոդյա Սամսոնյան, «Արարատ» Արման Ղազարյան, «Բանանց» Էրիկ Ավետիսյան, «Բանանց» Արամ Խամոյան, «Լոկոմոտիվ» Սերգեյ Մկրտչյան, «Բանանց» Մարտին Գրիգորյան, «Գանձասար-Կապան» Ժիրայր Շաղոյան, «Արարատ-Արմենիա» Նարեկ Գրիգորյան, «Բանանց» Գրենիկ Պետրոսյան, «Փյունիկ» Սուրեն Հարությունյան, «Փյունիկ» Էմմանուել Ներսես Օդեմիս, «Ստադ Նիոն» (Շվեյցարիա) Աքսել Տաչեդջյան, «Փարիզ» (Ֆրանսիա) Դիրան Արամ Բեբեքյան, «Ռեալ Սոլթ Լեյք» (ԱՄՆ)
Գերման Կուրբաշյանը, Էրիկ Ազիզյանը ու Արմեն Հովհաննիսյանը միանալու են թիմին Սանկտ Պետերբուրգում: