Artsakhpress

Հասարակական

Իմ այցելություններն Արցախ հաճախակի են լինելու. ՀՀ ԿԳ նախարար

Նոր ուսումնականի շեմին ԱՀ-ում և ՀՀ-ում ընթանում են օգոստոսյան խորհրդակցություններ:

Իմ այցելություններն Արցախ հաճախակի են լինելու. ՀՀ ԿԳ նախարար

Իմ այցելություններն Արցախ հաճախակի են լինելու. ՀՀ ԿԳ նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԿԳՍ նախարարությունից: Այդ շրջանակներում օգոստոսի 26-ին, Ստեփանակերտի Խ.Աբովյանի անվան N 1 դպրոցում տեղի ունեցավ ԱՀ ԿԳՍ  նախարար Նարինե Աղաբալյանի և ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հանդիպումը ոլորտի պատասխանատուների հետ:  Շնորհակալություն  հայտնելով  ՀՀ պաշտոնակցին հանդիպման պատրաստակամության համար՝Նարինե Աղաբալյանն ասաց, որ նախորդ տարիներից սկիզբ առած ավանդույթով կփորձեն ավելի արդյունավետ դարձնել երկու կրթական համակարգերի համագործակցությունը:
«Մեզ համար այս հանդիպումը չափազանց կարևոր է: Նախորդ ամիսներին տիկին նախարարի հետ մի քանի հանդիպումներ ենք  ունեցել, քննարկել հիմնականում  հանրակրթության ոլորտին առնչվող խնդիրներ  և այստեղ կիրառվող ու կիրառվելիք որոշ լուծումներ շատ հետաքրիքր են մեզ համար», -ասել Ա.Հարությունյանը՝ հավելելով , որ ինքը կարևորում է կրթական  երկու համակարգի ինտեգրվածության բարձր աստիճանը: Անդրադառնալով համատեղ իրականացված ճամբարի նախագծին՝ ՀՀ ԿԳ նախարարն ասաց, որ ծրագիրը հաջողությամբ մեկնակել է  և շարունակություն կունենա՝ներգրավելով նաև Սփյուռքի դպրոցականներին:  Առաջիկայում նախատեսում են նաև կրթաթոշակ սահմանել  Շուշիի  «Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարանում  և  ՀՀ-ից ուսանողներ գործուղել: «Լավագույն փորձը, որ կուտակված է այստեղ, պետք է ծառայի ամբողջ հայրենիքին»,-կարծում է Ա.Հարությունյանը:  ՀՀ ԿԳ նախարարն անդրադարձավ  նաև դպրոցներում խորհուրդների ձևավորմանը, տնօրենների ընտրությանը, վերջիններիս լիցենզիա տրամադրելուն, ուսուցիչների վերապատրաստմանը:  Տեղեկացրեց   դասագրքերի ու ծրագրերի նորացման   մասին, ինչը միտված է, մասնավորապես, բնագիտական առարկաների դրվածքի բարելավմանը:
Իր հերթին՝ Նարինե Աղաբալյանը տեղեկացրեց ոլորտում մեկնարկած  մի շարք բարեփոխումների մասին: Այսուհետ դպրոցների տնօրենների աշխատանքը գնահատվելու է ոչ միայն ուսման որակով  և առաջադիմությամբ, այլև նրանով, թե որքանով են դպրոցներն ընկալունակ նորարարությունների հանդեպ, ինչպիսի աշխատանք են իրականացնում  Հայաստանի և Սփյուռքի կրթօջախների հետ համագործակցության ուղղությամբ: «Շատ կարևոր է, որ այդ համագործակցությունը լինի, որովհետև հենց կրթությունը պետք է ապահովի Միացյալ Հայրենիք գաղափարի կենսագործումը»,-ասաց  Ն.Աղաբալյանը:  Նախարարը տնօրենների ուշադրությունը հրավիրեց ուսուցիչների թափուր տեղերի համալրման համար  կազմակերպվող մրցույթներին: Գործող մրցույթների կարգը կատարյալ չէ և որևէ հարցաշարով հնարավոր չէ պարզել ուսուցչի մասնագիտական կարողությունները. այսուհետ տնօրենը մրցույթում հաղթած ուսուցչի հետ պայմանագիր կկնքի տվյալ ուսումնական տարվա համար: Իսկ ուսումնական տարեվերջին մանկխորհուրդների և մեթոդմիավորումների եզրակացությամբ կորոշվի՝շարունակե՞լ  այդ ուսուցչի հետ պայմանագիրը, թե՞  հայտարարել նոր մրցույթ: Ընդարձակվել է համագործակցությունը  «Դասավանդիր, Հայաստան» ծրագրի հետ: Սեպտեմբերից Արցախում դասավանդող ուսուցիչների թիվը կավելանա 14-ով, նախկին՝ 4-ի փոխարեն:  Հայտարարվեց  գյուղական բնակավայրեր ուղեգրման նոր կարգի մասին: Գործող կարգով 30 և ավելի կմ հեռավորությամբ ուղեգրվելու  դեպքում, ուսուցիչը ստանում էր  աշխատավարձի 50 տոկոսի չափով հավելավճար:  Կարգի վերանայումով մտադիր են, պարզապես,  ճանապարհածախսը փոխհատուցել բոլոր նրանց համար, ովքեր կցանկանան այլ դպրոցում ևս դասավանդել, որովհետև շատ հաճախ հարևան գյուղի դպրոցում կա համապատասխան մասնագետ, բայց, քանի որ նշված 30 կմ հեռավորությունը չկա, ուսուցիչը շահագրգրված չէ գնալ այդտեղ աշխատելու: Նախարար Աղաբալյանի կարծիքով՝այդ ձևով ավելի հեշտ կլհամալրվեն թափուր տեղերը:
Հանդիպումը շարունակվեց հարց ու պատասխանի ձևաչափով:  Քննարկվեց ՀՀ նախարարի՝9-րդ և 12-րդ դասարանների ավարտական քննությունները միասնական (կենտրոնացված) դարձնելու հայտարարությունը: Դպրոցներում բնագիտամաթեմատիկական առարկաների թույլ հիմքերի, այդ առարկաները դասավանդող ուսուցիչներին խրախուսելու  առաջարկին ի պատասխան՝ Նարինե Աղաբալյանն ասաց, որ,կարևորելով բնագիտական առարկաները, չպետք է բարձիթողի անել մյուսները:   Այդ ուղղությամբ մտադրություն կա նպատակային ծրագրեր  իրագործել՝ Ծմակահողի կիրակնօրյա դպրոցի օրինակով: Փոքր դպրոցների համար կիրառության մեջ կդրվեն շրջիկ լաբորատորիաները: ԳԹԿ տնօրեն Յուրի Քարամյանը գնահատման համակարգում  առաջարկեց օգտագործել 1-ից 20 միավորները՝ նաև ավարտական վկայականում:
Երկուսուկես ժամ տևած հանդիպման ընթացքում  շոշափվեցին բազմաթիվ  հարցեր:  Ամփոփելով հանդիպումը՝ԱՀ ԿԳՍ նախարարը վերստին ընդգծեց աշխատանքին ամենայն պատասխանատվությամբ վերաբերվելու կարևորությունը՝ նշելով, որ արդեն մեխանիզմներ են մշակվում՝ յուրաքանչյուրի աշխատանքը ճիշտ գնահատելու ուղղությամբ: Շնորհակալություն հայտնելով բոլորին կառուցողական քննարկումների համար և շնորհավորելով  առաջիկա իրադարձությունների՝ նոր ուսումնականի մեկնարկի և ԼՂՀ հռչակման 27-րդ տարեդարձի կապակցութամբ՝ Ն. Աղաբալյանը Ա.Հարությունյանին  հանձնեց  Արցախյան շարժման 30-ամյակի հուշամեդալ՝մաղթելով արդյունավետ աշխատանք, երկարատև ու կառուցողական համագործակցություն:
Իր հերթին՝  Ա.Հարությունյանը երախտագիտություն  հայտնեց  և ասաց, որ պարգևն ավելի է պարտավորեցում սերտացնել կապերն Արցախի հետ: «Իմ այցելություններն Արցախ հաճախակի են լինելու, ծրագրերը, որ իրականացվում են Հայաստանում, կապ են ունենալու Արցախի հետ: Շնորհակալություն այս հանդիպման համար, շատ կարևոր և օգտակար առաջարկներ հնչեցին, որոնք կիրառություն կգտնեն մեր գործունեության ընթացքում»,-վստահեցրեց ՀՀ ԿԳ նախարարը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search