Artsakhpress

Տնտեսական

Հանրապետությունում ջրամատակարարման բարելավման ուղղությամբ մեծածավալ աշխատանքներ են իրականացվում

ԱՀ պետական բյուջեի միջոցներով հանրապետությունում շարունակվում է իրականացվել ջրամատակարարման համակարգերի բարելավման ծրագիրը:

Հանրապետությունում ջրամատակարարման բարելավման ուղղությամբ մեծածավալ աշխատանքներ են իրականացվում

Հանրապետությունում  ջրամատակարարման    բարելավման   ուղղությամբ մեծածավալ  աշխատանքներ են    իրականացվում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 29 ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի   թղթակցի  հետ զրույցում   ԱՀ  քաղաքաշինության  նախարարի տեղակալ Գեորգի Հայրիյանն  ասել է, որ  ջրամատակարարման   հարցը   միշտ էլ  եղել   է  պետության  ուշադրության   կենտրոնում:
Նրա  խոսքով՝    այդ  ուղղությամբ   ամեն  տարի  իրականացվում  են   լայնածավալ  աշխատանքներ:
«Պետական  բյուջեով  ջրամատակարարման   համակարգերի  շինաշխատանքներ են    ընթանում  Ասկերանի   շրջանի  Սարուշեն, Պատարա, Մխիթարաշեն, Աստղաշեն  և  Շոշ   համայնքներում, իսկ  Դաշուշեն, Քռասնի  և  Այգեստան  համայնքների  ջրամատակարաման  խնդիրներն  իրակնացվում  են   «Պրովանս-Հայաստան-Արցախ»  ֆրանսիական  բարեգործական     միության   ֆինանսավորմամբ»,-նշել  է  Գ. Հայրիյանը:
Նա  տեղեկացրել  է,  որ   աշխատանքներ  են ընթանում նաև  Մարտակերտի 2  թաղամասերում  և  շրջանի      
Նոր  Կարմիրավան, Վանք,  Ներքին Հոռաթաղ, Դրմբոն, Վաղոհաս  և  Հաթերք  համայնքներում:
Մարտունու  շրջանի  Եմիշճան,  Թաղավարդ, Վարանդա, Մուշկապատ  գյուղերում     ևս  իրականացվում  են  ջրամատակարարման     աշխատանքներ: Շրջանի Հերհեր  և  Ծովատեղ   համայնքներում  արդեն   մեկ  ամիս  է, ինչ   սկսվել  է  նաև   արտեզյան   ջրհորների  կառուցումը. ներկայումս  իրականացվում  են  հորատման   աշխատանքները:
Ըստ  մեր  զրուցակցի՝    Հադրութի    շրջանի  Տող  և   Հարթաշեն  համայնքներում  արդեն  իրականացվել  է  ջրամատակակարման    ծրագիրը, իսկ    Ուխտաձոր  և   Քյուրաթաղ   համայնքներում   աշխատանքներն  ավարտման   փուլում  են:
Շուշի  քաղաքի   3-րդ և  4-րդ   գոտիներում  էլ ընթանում  է  ջրամատակարարման համակարգերի շինարարություն: Շուշիում  2009  թվականից   սկիզբ  առած    ջրի   ֆիլտրման    կայանի  և   2   ջրամբարների   կառուցման  աշխատանքներն   ընթացքի  մեջ  են:
Մեծածավալ աշխատանք է տարվում հանրապետության հարավային թևի՝ Քաշաթաղի շրջանի Այգեհովիտ, Քարեգահ  և  Արտաշավի    համայնքներում:
Շահումյանի   շրջանում    ջրամատակարման   հարցն     առայժմ  իրականացվում  է  Չարեքտար  համայնքում: 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search