Artsakhpress

Մշակույթ

Ամերիկայի հայկական թանգարանը նոր տեսքով կներկայանա

Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն քաղաքում գտնվող Ամերիկայի հայկական թանգարանը նոյեմբերի 15-ին հանրությանը կներկայացնի նոր պատկերասրահը:

Ամերիկայի հայկական թանգարանը նոր տեսքով կներկայանա

Ամերիկայի հայկական թանգարանը նոր տեսքով կներկայանա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 31, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թանգարանի նորանշանակ գործադիր տնօրեն Ջենիֆեր Լիսթոն Մանսոնը, որ մինչ այդ բազմաթիվ նախագծերի շուրջ համագործակցել է թանգարանի հետ, այժմ թարմացնում է տարածքը:
Մանսոնը ցանկանում է թանգարանը դարձնել մի վայր, որտեղ ամերիկահայերը կկարողանան իրենց ժառանգությանը հաղորդակից լինել, ինչպես նաեւ հնարավորություն կստեղծվի այլ ծագումով քաղաքացիների համար, news.am-ի փոխանցմամբ, հաղորդում է wickedlocal.com կայքը:
Թանգարանը կառուցված է աղյուսից, իսկ ներսը բետոնապատ է: Այն ձեւավորված է բրուտալիստական ճարտարապետական ոճով, ինչը, Մանսոնի կարծիքով, կատարյալ փոխաբերություն է հայերի համար, քանի որ շենքը կառուցված է ամուր, երկարակյաց եւ ապահով, իսկ հայ ժողովուրդը ցեղասպանություն է տարել, սփյուռք ունի, եւ կառույցը հենց այդ պայքարն է խորհրդանշում:
Տնօրենը նաեւ ցանկանում է տարբեր մշակութային հավաքույթներ կազմակերպել՝ հայկական երգ ու պարի, խոհանոցի միջոցով արվեստը կյանքի կոչելու համար:
Թանգարանի առաջամասում լինելու է նաեւ սրահ, որն ամեն ամիս կցուցադրի տարբեր արտեֆակտներ՝ այդպիսով այցելուներին ծանոթացնելով հայոց պատմությանը, հայկական մշակույթին եւ հայոց ցեղասպանության պատմությանը:

     

Ռազմական

Հասարակական

Տնտեսական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Թուրք ցեղասպանագետ. Պատմական օր է ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի ժողովրդի համար

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրները կարգավորելու համար

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Ստեփանակերտի շուրջ 25 փողոցներում կառուցվելու է երթևեկության արհեստական անհարթություններ. նախարար

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Բակո Սահակյանն օրենքներ է ստորագրել

Առաջիկա օրերի եղանակն Արցախում

Search