Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը կարող է կայունացնել ազգային արժույթը:
Թուրքական իշխանությունները միջոցներ են ձեռնարկում լիրայի կայունացման ուղղությամբ. Էրդողան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նա ընդգծել է, որ թուրքական իշխանությունները միջոցներ են ձեռնարկում լիրայի կայունացման ուղղությամբ, Panorama.am-ի փոխանցմամբ, գրում է «Գազետա.ռու»-ն:
Ավելի վաղ Էրդողանը հայտնել էր, որ Թուրքիան «հաջողություն է ասում նրանց, ովքեր զոհաբերում են ռազմավարական գործընկերությունը՝ հանուն ահաբեկչական խմբավորումների զինյալների հետ կապերի»։
Նա նաև հայտարարել էր Ռուսաստանի հետ ազգային արժույթի առևտուր սկսելու մտադրության մասին։