Artsakhpress

Քաղաքական

Համահայկական ջանքերով մեզ հաջողվել է զարգացնել Արցախը եւ դարձնել այն համազգային արժեք. ԱԺ նախագահ

Արցախի Հանրապետությունը սեպտեմբերի 2-ին կնշի անկախության 27-ամյակը:

Համահայկական ջանքերով մեզ հաջողվել է զարգացնել Արցախը եւ դարձնել այն համազգային արժեք. ԱԺ նախագահ

Համահայկական ջանքերով մեզ հաջողվել է զարգացնել Արցախը եւ դարձնել այն համազգային արժեք. ԱԺ նախագահ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը տոնին ընդառաջ զրուցել է ԱՀ Ազգային ժողովի նախագահԱշոտ Ղուլյանի հետ:  ԱԺ նախագահի խոսքով` ազատ Ացրախն այսօր նոր սերնդի ինքնության անբաժանելի մասն է:
«Եթե 1991 թվականին անկախ հանրապետության հռչակումը Արցախի ինքնագոյատեւման կենսական պայման էր, ապա այսօր այն արցախյան նոր սերնդի ինքնության անբաժանելի մասն է։ Մեր կյանքի իրավունքն ապահովելու, պաշտպանությունը պատշաճորեն կազմակերպելու եւ մայր հայրենիքին վերամիավորվելու համար սկսված շարժման հետագա հաջողությունը երաշխավորելու համար մենք գնացինք երկրորդ հայկական հանրապետության հռչակման ճանապարհով՝ պահպանելով միջազգային իրավունքով ամրագրված բոլոր պահանջները։ Անցած 27 տարիների ընթացքում համահայկական ջանքերով մեզ հաջողվել է զարգացնել Արցախը եւ դարձնել այն համազգային արժեք. արժեք, որը բոլորինն է և յուրաքանչյուրինը»,- ասել է նախագահը:
Աշոտ Ղուլյանի խոսքով` խորհրդարանական դիվանագիտությունն ամենաարդյունավետ մեխանիզմն է` արտաքին աշխարհին Արցախում տիրող իրավիճակը հասանելի դարձնելու համար:
«Արցախի Հանրապետության այսօրվա կարգավիճակով պայմանավորված՝ մենք դրսի հետ շփումների շատ քիչ հնարավորություններ ունենք։ Խորհրդարանական դիվանագիտությունը թերեւս ամենաարդյունավետ աշխատող մեխանիզմն է, որը հնարավորություն է ընձեռում արտաքին աշխարհին, մասնավորապես քաղաքական-հասարակական շրջանակներին հասանելի դարձնելու Արցախում տիրող իրավիճակը, այս կամ այն հարցերում մեր դիրքորոշումն ու տեսակետները։ Ազգային ժողովում գործում են մի շարք բարեկամական խմբեր Եվրոպական խորհրդարանի, Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարանի հետ եւ բարեկամության շրջանակներ Լիտվայի, Ֆրանսիայի, ինչպես նաեւ Բելգիայի ֆրանսախոս համայնքի ներկայացուցիչների հետ։ Այս ուղղությամբ մեր աշխատանքներն ակտիվ կերպով շարունակվելու են նաև հաջորդ նստաշրջանների ընթացքում։ Այս ամենի հետ մեկտեղ կան նոր նախաձեռնություններ, որոնց իրագործումն, իհարկե, ժամանակի հարց»,- նշել է նա։

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search