Անհրաժեշտ է վերջ դնել միջազգային առեւտրում դոլարի գերակայությանը։
Էրդողանը կոչ է արել վերջ դնել դոլարի գերակայությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը այցով Ղրղզստանում է գտնվում, news.am-ի փոխանցմամբ, հայտնում է Anadolu-ն։
Նրա խոսքով՝ միջազգային առեւտրի կապվածությունը դոլարի հետ աստիճանաբար մեծ խնդրի է վերածվում։ Նա անդրադարձել է նաեւ ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների գնմանը։ Նրա խոսքով՝ որոշ ուժեր անհանգստացած են Ս-400-ների գնման համաձայնագրով․ «Սակայն Թուրքիան չունի ոչ մեկի թույլտվության կարիքը նման հարցերում»,-հավելել է Էրդողանը։