Artsakhpress

Հասարակական

Ծանր ժամանակներ ենք ապրում ու մեզ սպասվում են կանխատեսելի մարտահրավերներ. Արթուր Աղաբեկյանը՝ «Մարտիկ»-ի շուրջ բարձրացված աղմուկի մասին

Սիրելի՛ ընկերներ, այս օրերին իմ և «Մարտիկ» հիմնադրամի շուրջ եղած հրապարակումները մեծ արձագանք ստացան, ինչը սպասելի էր։

Ծանր ժամանակներ ենք ապրում ու մեզ սպասվում են կանխատեսելի մարտահրավերներ. Արթուր Աղաբեկյանը՝ «Մարտիկ»-ի շուրջ բարձրացված աղմուկի մասին

Ծանր ժամանակներ ենք ապրում ու մեզ սպասվում են կանխատեսելի մարտահրավերներ. Արթուր Աղաբեկյանը՝ «Մարտիկ»-ի շուրջ  բարձրացված աղմուկի մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Արցախի Հանրապետության նախկին փոխվարչապետ, «Արցախի հերոս», Արցախի նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկյանը:

Նա նշել է, որ այս ընթացքում ստացել է աջակցության բազում զանգեր, հրապարակումներում եղել են հիստերիկ եւ քենով լի մեկնաբանություններ։

Անդրադառնալով Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի այս առնչությամբ կատարած հայտարարությանը՝ Ա. Աղաբեկյանը նշել է. «Իմ լավ ընկեր Արայիկ Հարությունյանը իր և մեր ընկերների անունից արեց իրեն բնորոշ հայտարարություն, ինչը ցավոք չարակամները գնահատեցին միայն իրենց «արշինով»։ Իմ ընկեր Արայիկ և շատ շատեր, շնորհակալ եմ ձեր անկեղծ պատրաստակամության համար, գտնում եմ, որ դեպոզիտային հաշվին գումար մուտք անելու կարիքը չկա։ Փոխարենը դիմում եմ բոլորիդ, մի փոքր վերլուծության դեպքում դուք կհասկանաք, որ ծանր ժամանակներ ենք ապրում ու մեզ սպասվում են կանխատեսելի մարտահրավերներ, որին կարող ենք դիմակայել, եթե դրան պատրաստ ենք։

Ինձ սատարելու ցանկություն ունեցող իմ ընկերներ, ձեր լավագույն աջակցությունն ինձ կլինի ձեր մասնակցությունը եւ նվիրաբերումը «Մարտիկ» հիմնադրամին (martik.am)»:

Գրառման տակ Ա. Աղաբեկյանը հետգրությամբ նշել է, որ այս օրերին լսել է, թե իբր որոշներին ստիպել են դառնալ «Մարտիկի» մասնակից: «Եթե կան այդպիսիք, ապա կարող են դիմել «Մարտիկի» գրասենյակ, որևէ ձևով այդ գումարը ետ ստանալու հարցը քննարկելու համար, կամ էլ կարող են դիմել քննչական ծառայությանը»,- գրել է Ա. Աղաբեկյանը։


     

Քաղաքական

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search