Brent եւ WTI տեսակի նավթի գները նվազում են: Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները:
Նավթի համաշխարհային գները նվազում են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին փոխանցում է RT-ն:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ նոյեմբերյան մատակարարումներով նվազել են 0,31 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 77,40 դոլարի:
WTI տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0,27 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 69,61 դոլար: