Artsakhpress

Հարցազրույց

Նոր՝ իջեցված սակագների և սպասվող նորությունների մասին. զրույց Կարեկին Օդաբաշյանի հետ

Սեպտեմբերի 1-ից բոլոր ուղղություններով կատարված զանգերի սակագները նվազել են 15 %-ով, հետվճարային հեռախոսահամարների բաժանորդավճարը՝ 50 %-ով:

Նոր՝ իջեցված սակագների և սպասվող նորությունների մասին. զրույց Կարեկին Օդաբաշյանի հետ

Նոր՝ իջեցված սակագների և սպասվող նորությունների մասին. զրույց Կարեկին Օդաբաշյանի հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 4ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանն՝ անդրադառնալով Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների դիմաց կատարած վերջին սակագնային փոփոխություններին:

«Կարծում եմ՝ էական փոփոխություններ ենք կատարել, և մեր բաժանորդները պետք է ավելի մեծ տնտեսումներ կատարեն իրենց բյուջեից: Այս իմաստով կարևոր է, որպեսզի ՀՀ մեկնող մեր բաժանորդները գրանցվեն «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ցանցում և ստանան 15.5 % զեղչ: Ի դեպ, ՀՀ այլ ցանցերում գտնվելու դեպքում՝ մուտքային բոլոր զանգերը մեր բաժանորդները ստանում են անվճար, քանի որ «Ղարաբաղ Տելեկոմ»-ը այդ ծախսերը վերցրել է իր վրա, ինչը չենք կարող ասել ՀՀ բոլոր օպերատորների բաժանորդների մասին»,- նշել է Կ. Օդաբաշյանը:

«Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրենի խոսքով՝ ակտիվ քննարկվում է նոր փաթեթների ներդրման հարցը, որոնք ուղղված կլինեն ներցանցային և հայաստանյան ուղղություններով զանգերի համար: «Հուսով եմ՝ դրանք ավելի գրավիչ կլինեն հասարակության համար: Եթե ամեն ինչ հաջողվի, ապա հոկտեմբերին արդեն բաժանորդներին կառաջարկվեն այդ փաթեթները, իսկ մոտ ապագայում մենք կկենտրոնանանք դրանց խրախուսման վրա»,- ավելացրել է Կ. Օդաբաշյանը:

Խոսելով խոստացված ներդրումային ծրագրերի մասին՝ Կ. Օդաբաշյանը նշել է, որ դրանք ընթացքի մեջ են առանց որևէ խնդրի: «Ներդրումային ծրագիրը պետք է բարելավի շարժական համացանցի ծածկույթը և որակը: Իսկ գործող մինչև 50 Մեգաբիթ արագությունը բարելավելու արդյունքում, 10 անգամ կբազմապատկվի՝ կազմելով 500 Մեգաբիթ և կհապատասխանի հայաստանյան օպերատորների ապահոված ծավալին»,- ասել է Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրենը և հավելել, որ որակի կտրուկ բարձրացումից սակագների թանկացում չի նախատեսվում:

Ըստ մեր զրուցակցի՝ մինչև 2019թ.-ի առաջին եռամսյակի վերջը մայրաքաղաքում և շրջկենտրոններում կիրականացվի երրորդ ցանցի ծածկույթի բարելավումը, իսկ մինչև տարեվերջ այն կգործի հանրապետության ողջ տարածքում:

Անդրադառնալով ֆիքսված համացանցի հետ կապված բաժանորդների բողոքներին՝ Կ. Օդաբաշյանը նշել է, որ հիմնական խնդիրը կրկին մնում է անհամապատասխանությունը՝ ստացվող և օգտագործվող ծավալների միջև: «Մենք քանիցս հայտարարել ենք, ու այդ մասին պատրաստ եմ նորից խոսել. եթե գնում եք, օրինակ, 1 Մեգաբայթ ծավալով ինտերնետ, ուրեմն հնարավոր չէ մի քանի սարքով (հեռախոսով, պլանշետով կամ, ասենք, համակարգչով) միանգամից որակյալ կապ ստանալ: Ասածս թող ոչ ոք սխալ չընկալի այն առումով, թե կոչ եմ անում ավելացնել ինտերնետ կապի ծավալները, ամենևին, բայց դա է իրողությունը»,- ասել է Օդաբաշյանը և ընդգծել, որ միայն հուլիս ամսվա մեջ 13.1 %-ով աճել են ինտերնետ կապով կատարած անվճար զանգերը, և եթե բջջային կապի րոպեավճարի վերածեն, ապա կկազմի 92-156 մլն դրամ:


     

Քաղաքական

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը

Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Հայաստանը և Ղազախստանը հնարավորություն ունեն նոր էջ բացել երկկողմ հարաբերություններում․ Միրզոյան

Հայաստանը և Ղազախստանը պատրաստակամ են զարգացնել երկկողմ հարաբերությունները և իրացնել չօգտագործված հնարավորությունները։

Տնտեսական

Հասարակական

ՀՀ իշխանությունները պետք է հասնեն Ադրբեջանի կողմից Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների և բոլոր գերիների առանց պայմանի ազատ արձակմանը․ Մայր Աթոռ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ։

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Մշակվել է ծրագիր, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ:

Ադրբեջանցիներն Արցախում ավերել են զոհված զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել է 13-րդ դ. արձանագիր խաչքարը

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղում գտնվող արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել 1224 թ․ արձանագիր խաչքարը։

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 7 ընտանիք 16-ական միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար։

Ռազմական

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված «40+10 հազար» ծրագիրը կշարունակվի առնվազն մինչև տարեվերջ

Մարտի 20-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը

Նիկոլ Փաշինյանը ԼՂ հայության բռնի տեղահանումը համարում է 2023 թվականի մեծագույն մարտահրավերը

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Բեռլինում Արցախի մշակութային ժառանգության մասին գրքի շնորհանդեսը չեղարկվել է «միջոցառման դեմ զանգվածային արշավի և էսկալացիայի վտանգի» պատճառով

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Անահիտ Մանասյանը մասնակցել է Հիմնարար իրավունքների ֆորումին

Search