Artsakhpress

Մշակույթ

Հայաստանը 4 տարի ժամկետով ընտրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Թեհրանի կենտրոնի ղեկավար խորհրդի անդամ

Սեպտեմբերի 3-5-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային հետազոտությունների՝ Թեհրանի կենտրոնի ղեկավար խորհրդի 4-րդ նիստի ընթացքում Հայաստանն ընտրվել է կենտրոնի ղեկավար խորհրդի (Governing Council) կազմի անդամ՝ 2018-2022 թթ. համար:

Հայաստանը 4 տարի ժամկետով ընտրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Թեհրանի կենտրոնի ղեկավար խորհրդի անդամ

Հայաստանը 4 տարի ժամկետով ընտրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Թեհրանի կենտրոնի ղեկավար խորհրդի անդամ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 4ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Հայաստանից բացի՝ կենտրոնի ղեկավար խորհրդի կազմի անդամ ընտրվել է նաև Լիբանանը։
Ղեկավար խորհուրդը բաղկացած է տարածաշրջանի ոչ նյութական մշակութային ժառանգության 3 փորձագետներից, Թեհրանի կենտրոնի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի և Իրանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի 1-ական ներկայացուցիչներից, ինչպես նաև կենտրոնի 2 անդամ պետություններից: Ղեկավար խորհուրդը, անդամ պետությունների հետ միասին, հաստատում է կենտրոնի գործունեության գործողությունների ծրագիրը, մշակում է ծրագրային դրույթներ և կազմում է ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտում տարածաշրջանային հետագա ծրագրերը:
Թեհրանի կենտրոնը հիմնվել է 2011թ.՝ համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ստորագրված համաձայնագրի: Կենտրոնին անդամակցում են Հայաստանը (2015թ.-ից), Իրանը, Իրաքը, Լիբանանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Պաղեստինը, Թուրքիան և Պակիստանը:

     

Մշակույթ

Սպորտ

Սփյուռք

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Հարգե՛ք մեր ժողովրդի իրավունքները. Արայիկ Հարությունյանը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Այսօր Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցն է. Արցախում հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին

WhatsApp-ում նոր գործառույթ է հայտնվել

Մեղադրանք է առաջադրվել Բարսեղ Բեգլարյանին

Search