Artsakhpress

Մշակույթ

Շուշիում կայացել է «Վարանդա» երգչախմբի մենահամերգը (տեսանյութ)

Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում կայացել է «Վարանդա» մանկական, պատանեկան և երիտասարդական պետական երգչախմբի մենահամերգը` նվիրված արցախյան շարժման 30, Հայաստանի առաջին Հանրապետության 100, Երևանի հիմնադրման 2800 և համազգային հայ կրթական և մշակութային միության 90-ամյակներին:

Շուշիում կայացել է «Վարանդա» երգչախմբի մենահամերգը (տեսանյութ)

Շուշիում կայացել է «Վարանդա»   երգչախմբի   մենահամերգը (տեսանյութ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 5ԱՐՑԱԽՊՐԵՍ: Համերգին  հնչել  են     դասական, ժողովրդական,  ժամանակակից   և   արտասահմանյան  խմբերգեր:
«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում   «Վարանդա»    երգչախմբի   գեղարվեստական  ղեկավար  և  խմբավար, Արցախի  արվեստի   վաստակավոր  գործիչ   Զաքար  Քեշիշյանն   ասել  է, որ Շուշիում խումբն ինքը    ստեղծել  է  1992  թվականին:Այն  ժամանակ  դեռևս ինքը  եղել  է Երևանի  Կոմիտասի  անվան պետական  կոնսերվատորիայի  խմբավարի, շվիահարի  և  դուդուկահարի  բաժինների  ուսանող: Շուշիի  Արամ  Մանուկյանի  անվան  վարժարանում  Զ. Քեշիշյանի հիմնադրած  երգչախումբը  նպատակ  ուներ    պատերազմի   արհավիրքն   ապրող  շուշեցի  մանուկների   ու   պատանիների  կյանքը   փոխել, որպեսզի  նրանց   դեմքերին  ճառագի   ժպիտը:
Երգչախմբի   ղեկավարն   ասել  է, որ  26 տարի  առաջ  Արցախին  սիրահարված  արվեստագետը  որոշեց  իր  կյանքը  նվիրաբերել  ԱՀ    մշակույթի     զարգացմանը:  Տարիների հեռվից  դիտարկելով  անցյալը՝ իրեն  թվում  է   թե  անցյալը  մի  ակնթարթ  է, լի  է  լույսով, սիրով, երգով, պատերազմով  և  հաղթանակի  բերկրանքի  վայելումով:
«Այդ  աշխատանքները    կարողացա  կատարել     շնորհիվ  ավելի  քան  700  հին  ու նոր   սաներիս օգնությամբ. նրանց  հետ  իմ  ստեղծագործական   ճանապարհը   շարունակվելու  է  այնքան   ժամանակ, որքան   կզգացվի իմ  կարիքը: Գործունեության   26  տարիների  ընթացքում  երգչախումբն   ավելի քան  200  համերգներով  հանդես  է  եկել Արցախի   տարբեր   շրջաններում, զորամասերում, դպրոցներում, ինչպես  նաև  Հայաստանում  և  Սփյուռքում: Երգչախմբի երգացանկը   հարստացել է  հայ  ականավոր  բանաստեղծների  և  երգահանների   106  նոր  երգերով: «Վարանդա»   երգչախմբի  մասին   նկարահանվել   է     2  վավերագրական  ֆիլմ»,-ավելացրել  է  Զ.  Քեշիշյանը:
 
Մեր   զրուցակցի   խոսքով՝   իր՝  արվեստագետի   մեծ   ցանկությունն  է, որ  հայ  ժողովրդի   հետագա  ճանապարհը   լինի  էլ  ավելի  զգոն, միասնական, խելամիտ,   նպատակասլաց:
Միջոցառմանն     ԱՀ  նախագահ  Բակո  Սահակյանի     հրամանագրով՝  ԱՀ  մշակույթի, երիտասարդության հարցերի  և զբոսաշրջության  նախարար  Լեռնիկ  Հովհաննիսյանը,     ԱՀ   մշակույթի   վաստակավոր  գործչի  պատվավոր    կոչում  է  շնորհել «Վարանդա»   երգչախմբի   շատ   երգերի   խոսքերի    հեղինակ, ՀՀ  մշակույթի  վաստակավոր   գործիչ,  բանաստեղծ  Յուրի  Սահակյանին. այն  ստացել  է    Յու. Սահակյանի  որդին:    
Համերգին   ներկա  էին   երաժիշտներ, բանաստեղծներ, մշակույթի    գործիչներ, արվեստասեր  հասարակություն: 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search