Artsakhpress

Հասարակական

Վազգենաշենում ևս 15 առանձնատուն ապահովվել է բնական գազով

«Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ընդհանուր գազաֆիկացման ցանցին է միացել Մարտունու շրջանի Վազգենաշեն համայնքի նորակառույց բնակելի թաղամասի 15 առանձնատուն:

Վազգենաշենում ևս 15 առանձնատուն ապահովվել է բնական գազով

Վազգենաշենում ևս 15 առանձնատուն ապահովվել է բնական գազով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 5ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Արցախգազ» ՓԲԸ Մարտունու արտադրաշահագործման տեղամասի պետ Սասուն Սևիկյանը՝ մանրամասնելով, որ ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի հանձնարարականով ընկերության կողմից կատարվել է 4 միլիոն 603 հազար դրամի չափով ներդրում՝ արդյունքում ձեռք բերելով 15 բաժանորդ:
 
«Անց է կացվել 624 գծամետր գազատար: Աշխատանքները սկսվել էին ընթացիկ տարվա հուլիս ամսին: ԱՀ Նախագահի հետ վերջերս Մարտունի քաղաքում կայացած հանդիպմանը, ի թիվս այլ խնդիրների, Վազգենաշենի համայնքի ղեկավարի կողմից բարձրացվել է նաև գյուղի գազաֆիկացման հարցը: «Արցախգազ» ՓԲԸ-ի կողմից կարճ ժամանակահատվածում հարցը ստացավ լուծում: Կարծում եմ՝ սա համայնքի բնակիչների համար մեծ նվեր է, որն իմաստավորում է այսօրվա՝ գազահամակարգի բնագավառի աշխատակցի տոնի խորհուրդը»,-մասնավորապես նշել է Ս. Սևիկյանը:
 
Իր հերթին Վազգենաշենի համայնքի ղեկավար Անդրանիկ Բաբայանն ասել է, որ գազաֆիկացման խնդրի լուծումը հրատապ հարցերից մեկն էր:
 
«Այդ առումով շնորհակալություն ենք հայտնում Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանին՝ անմիջականություն ցուցաբերելու և հարցին կարճ ժամկետում լուծում տալու համար, ինչպես նաև  «Արցախգազ» ՓԲԸ տնօրինությանը աշխատանքներն անհամեմատ կարճ ժամանակահատվածում իրականացնելու համար: Վազգենաշեն համայնքը հիմնականում գազաֆիկացված է, սակայն համայնքին կից, մոտ 10 առանձնատուն ունեցող Գյուլափլու կոչվող տեղամասը՝ ոչ: Բնական գազի բացակայությունը համայնքում առաջ էր բերում մի շարք կենցաղային խնդիրներ»,- նշել է Ա. Բաբայանը:
Համայնքի 60-ամյա բնակչուհի Թամարա Սարգսյանը համարում է, որ երկնագույն կրակը լուծել է առաջնահերթ մի շարք խնդիրներ:
 
Նրա խոսքով՝ մինչև բնակարանի գազաֆիկացումը, օգտագործում էին էլեկտրական հոսանք,  ինչը, սակայն, հարմար չէր կենցաղում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է Բակո Սահակյանին

Միայն գործից անտեղյակը կարող էր 2016 թ․ ապրիլյան պատերազմը «դիվերսիա» անվանել. Վիտալի Բալասանյանը նոր փաստեր է հրապարակում

Հայտնի հնդիկ երգիչը տեսահոլովակ է նկարահանել Ստեփանակերտում

Նորաստեղծ կուսակցությունը մայրաքաղաքում գրասենյակ է բացել

Կտրականապես անընդունելի է Արցախը որևէ պետության մանդատի տրամադրելու հարցը. Էդմոն Մարուքյանը՝ Սամվել Բաբայանին

«Արարիչ» հիմնադրամի նախաձեռնությամբ մի խումբ ուսանողներ ճանաչողական այցով մեկնել են Մայր Հայաստան

Հայ դիրքապահները վնասազերծել են ՀՀ պետական սահմանը հատած ադրբեջանցուն

Բաքուն դիմում է միջազգային կազմակերպություններին՝ Հայաստանի սահմանն անցած քաղաքացուն վերադարձնելու համար

Արցախի ՊԲ ռազմական խորհրդի նիստ է անցկացվել

Search