Artsakhpress

Հասարակական

Վազգենաշեն համայնքը մշտական ջրով ապահովելու նպատակով կատարվել են ուսումնասիրություններ. համայնքի ղեկավար

Մարտունու շրջանի Վազգենաշեն համայնքը դեռևս ապահովված չէ մշտական ջրով: Առավոտյան և երեկոյան ժամերին համայնքի բնակիչներին այն հասանելի է մեկ ժամով:

Վազգենաշեն համայնքը մշտական ջրով ապահովելու նպատակով կատարվել են ուսումնասիրություններ. համայնքի ղեկավար

Վազգենաշեն համայնքը մշտական ջրով ապահովելու նպատակով կատարվել են ուսումնասիրություններ. համայնքի ղեկավար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 5ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Վազգենաշենի համայնքի ղեկավար Անդրանիկ Բաբայանը՝ մանրամասնելով, որ 323 բնակիչ ունեցող գյուղում խնդիրը շարունակում է արդիական մնալ:
Նրա խոսքով՝ հարցը բարձրացվել է նաև Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ, ում հանձնարարականով Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Մհեր Օհանյանը և այլ պաշտոնյաներ տարբեր հատվածներում կատարել են ուսումնասիրություններ՝ հարցին լուծում տալու նպատակով:
Ա. Բաբայանը նշել է, որ մշտական ջրի բացակայության պատճառով բնակիչները դաշտամիջյան աշխատանքներ կատարում են հիմնականում այլ՝ ջրով ապահովված համայնքներում:
Անդրադառնալով համայնքում առկա այլ խնդիրներին՝ Ա. Բաբայանը նշել է, որ ոչ բարվոք վիճակում է գտնվում դպրոցի եռահարկ շենքը, որտեղ ներկայումս սովորում է 57 աշակերտ:
«Կրթօջախի շենքային պայմաններն անմխիթար են, այն ունի վերանորոգման կարիք: Դիմել ենք համապատասխան մարմինների՝ շենքը համայնքային կենտրոն դարձնելու հարցով, քանի որ այս դեպքում այնտեղ կտեղակայվեն հանդիսությունների սրահը, մանկապարտեզն ու բուժկետը: Համայնքը մանկապարտեզ չունի, մինչդեռ ունենք շուրջ 33 նախադպրոցական տարիքի երեխա: Հիմնական խնդիրը գյուղացիների զբաղվածության հարցն է»,- մասնավորապես ասել է Ա. Բաբայանը և կարևորել, որ գյուղում առկա խնդիրներն աստիճանաբար ստանում են դրական լուծումներ:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search