Artsakhpress

Հասարակական

ԱՄՆ-ից ժամանած մի խումբ բժիշկներ Ստեփանակերտում կիրականացնեն անվճար հետազոտություններ և վիրահատություններ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի և ամերիկյան առաջատար «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ, սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 4-ը, Ամերիկայի Միացյալ Նահանգներից Արցախ ժամանած բարձրակարգ բժիշկների խումբն ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում անվճար հիմունքներով կիրականացնեն հետազոտություններ և վիրահատություններ:

ԱՄՆ-ից ժամանած մի խումբ բժիշկներ Ստեփանակերտում կիրականացնեն անվճար հետազոտություններ և վիրահատություններ

ԱՄՆ-ից  ժամանած   մի   խումբ   բժիշկներ    Ստեփանակերտում  կիրականացնեն    անվճար  հետազոտություններ և վիրահատություններ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 6ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս  մասին   «Արցախպրես»-ին  տեղեկացրել  են  ԱՀ  առողջապահության  նախարարությունից:
ԱՄՆ-ից  ժամանած    բժիշկ-մասնագետների   կողմից  կիրականացվի  ընդհանուր և անոթային վիրաբուժական, ակնաբուժական (կատարակտ),  վնասվածքային օրթոպեդիկ, ինվազիվ նյարդային (պարանոցի անոթներ), ինվազիվ սրտաբանական  միջամտություններ, ծնկան հոդի էնդոպրոթեզավորում, ծնկան հոդի և ուսային հոդի արթրոսկոպիա, էնդոսկոպիա և կոլոնոսկոպիա, ինչպես  նաև գինեկոլոգիական վիրահատություններ:
Աղբյուրի  հաղորդմամբ՝   մինչ վիրահատությունները պետք  է  հետազոտությունները    նախապես իրականացնել: 

Նշենք,  որ  գինեկոլոգիական խնդիրների դեպքում քաղաքացիները  կարող  են   զանգահարել  047 94-01-97 հեռախոսահամարով և դիմել ԱՀ ԱՆ «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ, իսկ   մնացած    հարցերով՝   
047 97-13-02 հեռախոսահամարով   և    դիմել ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
 
Տեղեկացնենք,  որ   ԱՀ  առողջապահության նախարարությունում    գործում  է   30 03  կարճ հեռախոսահամարով   «թեժ գիծ»:
 
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ

Ունեմ շուրջ 115 հազար վաճառքի ենթակա տնկիներ. երիտասարդ այգեգործը պատմել է իր հաջողված բիզնեսի մասին

Արցախում առաջին անգամ պետբյուջեի եկամուտները կգերազանցեն ծախսերը. Ֆինանսների նախարար

Զանգակատուն գյուղի մոտ ադրբեջանցիներն իրենց դիրքերն առաջ են բերել. համայնքապետ

Սարսանգից մինչև Մարտակերտ նոր ջրանցք կկառուցվի, կներդրվի 100 մլն ԱՄՆ դոլար. Արայիկ Հարությունյանը՝ խոշորամասշտաբ ծրագրի մասին

Նախագահ Բակո Սահակյանը Կառավարության որոշում է հաստատել

Փորձարկվել է հայկական արտադրության առաջին ռազմական ռոբոտը

Բակո Սահակյանը հետևել է ՊԲ կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերի ներգրավմամբ մարտավարական զորավարժությունների ընթացքին

Նախագահ Սահակյանը ստորագրել է օրենքներ

Search