«Հայաստան» համահայկական հիմնադրամի և ամերիկյան առաջատար «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ, սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 4-ը, Ամերիկայի Միացյալ Նահանգներից Արցախ ժամանած բարձրակարգ բժիշկների խումբն ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում անվճար հիմունքներով կիրականացնեն հետազոտություններ և վիրահատություններ:
ԱՄՆ-ից ժամանած մի խումբ բժիշկներ Ստեփանակերտում կիրականացնեն անվճար հետազոտություններ և վիրահատություններ
Նշենք, որ գինեկոլոգիական խնդիրների դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել 047 94-01-97 հեռախոսահամարով և դիմել ԱՀ ԱՆ «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ, իսկ մնացած հարցերով՝
047 97-13-02 հեռախոսահամարով և դիմել ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: