Շվեդիայի խորհրդարանի բոլոր կուսակցությունները դեմ են արտահայտվել «Հյուսիսային հոսք 2» գազամուղի կառուցմանը, որը պետք Է ձգվի Բալթիկ ծովի հատակով:
Շվեդիան դեմ է արտահայտվել «Հյուսիսային հոսք 2»-ի կառուցմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին հայտնել Է Sveriges Radio-ն:
ԵՄ-ի հետ կապված հարցերի կոմիտեի ղեկավարի մամուլի քարտուղար Կարին Էնստրյոմը հանդես Է եկել այդ գործընթացին Եվրամիության միջամտության օգտին: Պատգամավորների կարծիքով՝ «Հյուսիսային հոսք 2»-ը չի լուծի Էներգետիկական անվտանգության խնդիրը եւ կվնասի շրջակա միջավայրին: Պատգամավորներից ոմանք Ռուսաստանին մեղադրել են Վրաստանում, Ուկրաինայում եւ Ղրիմում միջազգային օրենսդրության խախտման մեջ: Նրանք չեն ցանկանում, որ Ռուսաստանը ինչ-որ բան կառուցի Շվեդիայի ափերի մոտ:
Գազամուղի կառուցմանը դիմակայելու համար Շվեդիայի իշխանությունները պատրաստվում են ավելացնել ԷլեկտրաԷներգիայի արտադրությունը վերականգնվող աղբյուրներից: Այդ կերպ պետք Է նվազեցվի բնական գազի սպառման բաժինը: Բացի այդ, նրանք օրինագիծ են մտցնում Եվրախորհրդարան, որը կարգելի «Հյուսիսային հոսք 2»-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: