Artsakhpress

Հասարակական

Պետնախարարն աշխատանքային այց է կատարել Ճարտար

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը սեպտեմբերի 6-ին աշխատանքային այց է կատարել Մարտունու շրջանի Ճարտար քաղաք։

Պետնախարարն աշխատանքային այց է կատարել Ճարտար

Պետնախարարն աշխատանքային այց է կատարել Ճարտար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 6ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ այցի սկզբում Գ․ Մարտիրոսյանը մասնակցել է Ճարտարում նոր բազմաֆունկցիոնալ մարզադաշտի հիմնարկեքի միջոցառմանը։ Վերջինս կառուցվում է «Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամի» միջոցներով։ Նախատեսված է, որ մարզադաշտը կունենա 20x40 մ չափերի արհեստական խոտածածկով ֆուտբոլի դաշտ՝ նախատեսված 150 հանդիսատեսի համար։ Ճարտարի սբ. Վարդանանց եկեղեցու հոգևոր սպասավորների կողմից օրհնության և աղոթքի արարողությունից հետո պետնախարարն իրականացրել է մարզադաշտի խորհրդանշական հիմնարկեքի արարողությունը։
Ճարտարում Գ․ Մարտիրոսյանի հաջորդ կանգառը եղել է օտարերկրյա մասնավոր ներդրումային միջոցներով կառուցվող խոզաբուծական ֆերման։ Ներդրող կողմը պետնախարարին է ներկայացրել իրականացված և իրականացվելիք աշխատանքները, հայտնել, որ շինարարական աշխատանքների առաջին փուլի ավարտին ֆերման նախատեսված է լինելու 4000 գլուխ խոզի համար, իսկ հաջորդական փուլերին նպատակ կա նշված քանակը հասցնելու մինչև 10000-ի։ Բիզնեսմենը և պետական նախարարը որոշ մտքեր են փոխանակել ֆերմայի համար անհրաժեշտ մարդկային ֆիզիկական, տեխնիկական և մտավոր ներուժը ճարտարցիներից ձևավորելու, արտադրական շղթայի, իրացման և երկրորդային արտադրանքի թողարկման մասին։ Հանդիպման ավարտին Գ․ Մարտիրոսյանը հաջողություն է մաղթել տնտեսվարողներին՝ հավատացնելով, որ պետությունը, լինելով շահագրգռված նման ծավալի ներդրումների հարցում, մշտապես պատրաստ է իր իրավասությունների շրջանակներում աջակցել մասնավոր ոլորտին։
Այնուհետև պետնախարարն աշխատանքային կարճ խորհրդակցություն է անցկացրել Ճարտարի քաղաքապետարանում։ Վերջինիս մասնակցել են քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Մհեր Օհանյանը, Ճարտարի քաղաքապետ Արթուր Աղաբեկյանը։ Քննարկման հիմնական թեման է եղել հնարավորինս արագ ժամկետներում Ճարտարի բոլոր հատվածներում ջրամատակարարման հարցի լուծման եղանակները։
Ճարտարում պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն այցելել է նաև մշակույթի վաստակավոր գործիչ Մելս Հովսեփյանի նկարների ցուցահանդեսը, ինչպես նաև Սևակ Ղուկասյանի անվան մարզամշակութային պալատում գործող արվեստի դպրոց, ծանոթացել դպրոցի սաների աշխատանքներին։
Ճարտար կատարած աշխատանքային այցին պետնախարարի հետ մասնակցել է քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը։

     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search