Սեպտեմբերի 4-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, Լիբանանում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը և Լիբանանի Հայ Դատի հանձնախմբի անդամ Սոսի Սարգսյանը այցելել են Այնճար և հանդիպել քաղաքապետ Վարդգես Խոշյանի և «Կարմիր լեռ» կոմիտեի անդամների հետ:
Խորհրդարանի փոխնախագահը հանդիպումներ է ունեցել Լիբանանում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ԱԺ Լրատվության և հանրության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ նույն օրը երեկոյան ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» կոմիտեի հրավերով Վահրամ Բալայանն այցելել է Աղբալյան ակումբ և հանդիպում ունեցել ակումբի անդամների հետ: Հանդիպման ավարտին խորհրդարանի փոխնախագահը ակումբի գրադարանին է նվիրել իր հրատարակած «Շուշի» գիրքը: