Լոնդոնի «Արսենալը» պայմանագիր է կնքել նիգերիացի 9-ամյա ֆուտբոլիստ Ջեյդեն Ադետիբայի հետ:
«Արսենալը» պայմանագիր է կնքել 9-ամյա նիգերիացու հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Mirror-ի փոխանցմամբ՝ անգլիական ակումբի սկաուտները պատանի խաղացողին նկատել են Հարավային Աֆրիկայում: «Արսենալի» հետ պայմանագիր կնքելուց առաջ Ադետիբան մասնակցել է 5-շաբաթյա հավաքի: Նա պատմել է, որ «Արսենալի» երկրպագու է, իսկ սիրելի ֆուտբոլիստը նիգերիացի կիսապաշտպան Ալեքս Իվոբին է: