Վանի Բերկրիի շրջանում դեռեւս 200 տարի առաջ հայերի կողմից կառուցված քարե կամուրջի ասֆալտապատումը մեծ արձագանք է գտել տեղի բնակչության մոտ։
Վանում հայերի կառուցած պատմական կամուրջը ասֆալտապատել են. բնակիչները բողոքել են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Բերկրի գետի վրա կառուցված քարե կամուրջը Վանի պատմական կառույցների շարքում է գտնվում, որի պատճառով տեղի բնակիչները ասֆալտապատած կամուրջը տեսնելուց հետո բողոքել են տարբեր ատյանների։ Բողոքը արդյունք է տվել, որից հետո ասֆալտապատող ընկերությունը քանդել է ասֆալտը եւ կամուրջը բերել նախկին տեսքի։