Artsakhpress

Հասարակական

Թուրք գրողը բանտում Հայոց ցեղասպանության մասին գիրք է գրում

Թուրք գրող Ահմետ Ալթանը, որին փետրվարին ձերբակալել են 2016 թվականի հեղաշրջման փորձին մասնակցելու մեղադրանքով, շարունակում է աշխատել իր «Օսմանյան քառյակ» վիպաշարի ստեղծման վրա, որի 4-րդ՝ եզրափակիչ անվերնագիր հատորը նվիրված է Հայոց ցեղասպանության նկարագրությանը:

Թուրք գրողը բանտում Հայոց ցեղասպանության մասին գիրք է գրում

Թուրք գրողը բանտում Հայոց ցեղասպանության մասին գիրք է գրում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 7ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Օսմանյան քառյակ»-ի վերջին հատորը նվիրված է 1915 թվականին եւ պատմում է «Գալիպոլիի մարտի եւ Հայոց ցեղասպանության պատմությունները»: Վիպաշարը հեղինակը սկսել է գրել 1998 թվականից՝ հրատարակելով «Ինչպես սրի հասցրած վերքը» հատորը, եւ ի սկզբանե նպատակադրված է եղել, որ երկար պետք է տեւի, քանի որ նման ստեղծագործությունները լուրջ եւ խորը ուսումնասիրություն են պահանջում, փոխանցում է news.am-ը:
Ալթանն արդեն իսկ հայտնի է ցեղասպանության մասին հրապարակային ելույթներով, մինչդեռ այս թեման արգելված է Թուրքիայում, եւ դրա մասին խոսողները կարող են հայտնվել բանտում՝ Թուրքիային վիրավորանք հասցնելու մեղադրանքով: Հարցին՝ ինչո՞ւ է անհրաժեշտ համարել ցեղասպանությանն անդրադառնալ գեղարվեստական գրականության մեջ, գրողը պատասխանել է. «Կարծում եմ, որ պատմության մութ եւ արյունոտ կողմի լավագույն նկարագիրը կարելի է գտնել գրականության մեջ: Գրականությունը ոչ միայն իրականությունն է հայտնում, այլեւ մեզ թույլ է տալիս զգացմունքային կապ ստեղծել նրա հետ, ինչ կատարվել է պատմության մեջ, ներքուստ զգալ անցյալի դեպքերի թողած հետքերը: Կարդալով մի կնոջ զգացումների մասին, ով տեսնում է, թե ինչպես են սպանում իր երեխային, ավելի ամբողջական զգացումներ է տալիս մարդուն, քան փաստական պնդումը, որ 1 միլիոն մարդ է սպանվել: Այդ կերպ ավելի լավ ես հասկանում ամբողջ իրականությունը»:
Նրա խոսքով՝ պարզ չէ, թե ինչ կլինի իր հետ. կարող է ազատ արձակվել կամ բանտում մահանալ: «Կարեւոր է, թե որտեղ է մարդն անցկացնում իր ժամանակը, բայց նաեւ կարեւոր է, թե ինչպես: Ես բանտում եմ, սակայն ես երազում եմ, մտածում եւ գրում: Ես աշխատում եմ եւ կարող եմ իմ ձայնը լսելի դարձնել ամբողջ աշխարհում: Ուստի այն, թե ես երբ ազատ կարձակվեմ բանտից, այդքան էլ հրատապ չէ»,- ասել է վիպասանը:

     

Քաղաքական

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search