Artsakhpress

Տնտեսական

«Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամ»-ն իր գործունեությունը կդադարեցնի 2019 թվականին

«Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամ»-ը 2019 թվականի հունվարի 1-ից կդադարեցնի իր գործունեությունը. հիմնադրամի ստանձնած պարտավորություններն ու իրականացվող ծրագրերը կփոխանցվեն ու կշարունակվեն այլ կառույցների:

«Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամ»-ն իր գործունեությունը կդադարեցնի 2019 թվականին

«Արցախի  սոցիալական  ծրագրերի  հիմնադրամ»-ն   իր  գործունեությունը  կդադարեցնի  2019  թվականին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 7ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել  է  «Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամ»-ի տնօրեն Մարատ  Հասրաթյանը:
Նրա խոսքով` գյուղական կամ քաղաքային՝ բացառությամբ Ստեփանակերտ և Շուշի քաղաքների, բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով 3 մլն անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու ծրագիրը շարունակելու է գործել նաև 2019 թվականին:
«Այդ շրջանակներում, մինչև ընթացիկ տարվա վերջ կբավարարվեն 2016-17 թվականններին պետական աջակցություն ստանալու համար ներկայացված 83 հայտատերերը: Այս տարվա արդեն ընդունված ևս 28-ը, ինչպես  նաև  մինչև տարեվերջ  էլ  ընդունվելիք հայտերը կբավարարվեն 2019 թվականի ընթացքում»,-ասել  է Մ.  Հասրաթյանը:
Խոսելով զոհված ազատամարտիկների զավակների, երկրորդ և երրորդ կարգի զինվորական հաշմանդամության կարգ ունեցողների, փախստականների, միածնող, ինչպես նաև 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող բազմազավակ ընտանիքներին հիփոթեքային վարկերի կանխավճարների և տոկոսների լրիվ սուբսիդավորման պետական աջակցության ծրագրից՝ Մ. Հասրաթյանն ասել է, որ ընթացիկ տարվա հունիսի 6-ից ժամանակավորապես դադարեցվել է միայն բնակարան գնելու համար հիպոթեքային վարկի սուբսիդավորումը:
 
«Բնակարանի վերանորոգման, կառուցման համար հիպոթեքային վարկերի սուբսիդավորմանը նպատակաուղղված պետական ֆինանսական աջակցությունն արդեն սկսվել է. հույս ունենք, որ 2019 թվականին կշարունակվի նաև բնակարանների գնման համար նախատեսվող աջակցությունը  ևս:
 
Մ. Հասրաթյանը, ընդհանուր առմամբ,  հաջողված է համարում հիմնադրամի գործունեությունը: Նրա տեղեկացմամբ` 2016 թվականից մինչև այժմ հիմնադրամը սուբսիդավորել է 237 ընտանիքների բնակարանի գնման, ինչպես նաև 165-ի վերանորոգման ու  23-ի կառուցման հիփոթեքային վարկերի տոկոսագումարները:
 
«Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամ»-ի տնօրենը ավելացրել է նաև, որ ԱՀ կառավարության որոշմամբ` զինվորական հաշմանդամություն ունեցող առաջին և երկրորդ խմբերի հաշմանդամներին օգտագործված էլեկտրաէներգիայի և բնական գազի դիմաց պետական-ֆինանսական աջակցության ծրագիրը ևս  առայժմ ուժի մեջ է: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանը զառանցում է. Վիտալի Բալասանյանը՝ աղմկահարույց սպանությունների մասին

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորեցին Քոչարյանի ազատության համար. նրանք 500.000–ական դրամ են վճարել

Ծանր վիրավորում ստացած 21–ամյա Ագանիկ Զորոգլյանը գիտակցության է եկել

Հայտնի են «Վերջին զանգ»-ի առթիվ կայանալիք տոնական միջոցառումների օրերը

Լևոն Հայրապետյանի ծանր օրերին նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը․ Արշավիր Ղարամյան

Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Ձայնը» հեռուստանախագծի քվեարկության արդյունքները

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մի խումբ բժիշկներ Ստեփանակերտում իրականացնում են հետազոտություններ

Search