Artsakhpress

Մշակույթ

«Դեպի մանկական Եվրատեսիլ 2018» նախագծում Արցախից հանդես կգան 2 մասնակից

Հայաստանում կայանալիք «Դեպի մանկական Եվրատեսիլ 2018» նախագծի առաջին եզրափակչին Արցախից կմասնակցեն Հարութ Հարությունյանը «Ամառ է» և Լևոն Գալստյանը (բեմական անունը L.E.V.O.N) «L.E.V.O.N- L.E.V.O.N» երգերով:

«Դեպի մանկական Եվրատեսիլ 2018» նախագծում Արցախից հանդես կգան 2 մասնակից

«Դեպի   մանկական Եվրատեսիլ  2018»  նախագծում  Արցախից  հանդես  կգան  2  մասնակից

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 7ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ասել  է   «Արցախի ձայներ» երաժշտական նախագծի գեղարվեստական ղեկավար  Լիրա Քոչարյանը:

Նա   նշել  է, որ  մրցույթին  ներկայացված    երգերի   հեղինակն    արցախցի     Արտեմ  Վալտերն  է:

«Արցախի ձայներ» երաժշտական նախագծի  անդամներն  ամեն   օր   աշխատանքներ  են   իրականացնում     2  մասնակիցների  հետ. նրանք  հուսով  են, որ  Հարութն  ու  Լևոնը    կկարողանան  լավ  արդյունքներ   գրանցել   և    «Մանկական Եվրատեսիլ»  միջազգային   մրցույթին   մասնակցելու   իրավունք  ստանալ:

Մրցույթին  մասնակից   Հարութ   Հարությունյանն  ասել  է, որ   4  տարեկանից  ինքը   հաճախել  է   Ստեփանակերտի  մանկապատանեկան   ստեղծագործական  կենտրոն: 2016   թվականի  մայիսի  23-ին  համերգային   ծրագրով   հանդես  է   եկել  Հադրութի     շրջանի  զորամասերից  մեկում  և,  որպես  խրախուսանք,  բանակի  կողմից     արժանացել     «Քաջարի  մարտիկ» և    «Հայոց  բանակի   գերազանցիկ»     մեդալների: 2017   թվականի  նոյեմբերին  ընդունվել է  «Արցախի ձայներ» երաժշտական նախագիծ: Հ.  Հարությունյանը   տարբեր     տեղեր   մասնակցել  է  մի   շարք համերգների: Մեծ  հույսեր  ունի, որ «Դեպի   մանկական Եվրատեսիլ  2018»       նախագծում    հաղթող   կճանաչվի: Հարութն   ինքն  իրեն   բնութագրել  է, որպես   անկաշկանդ    նպատակասլաց  մարդ,  ով  երազում  է  դառնալ  հայտնի   երգիչ:

Լևոնն  էլ  ասել  է, որ   ինքը  մասնակցել  է  «Голос дети», «Новая   волна»,  «Мы  вместе», Իգոր  Բուտմանի  անվան   «Триумф  джаза», «Музыкальная   дорожка»   մրցույթներին:  Իսկ  Լևոնն   էլ  երազում   է   դառնալ  այնպիսի  երգիչ, որի  հայկական  ազգանունը   կհնչի  «Grammy»-ի  երաժշտական մրցանակաշխությունում:

Մրցույթի   երկու   կիսաեզրափակիչ    համերգային   ծրագրերը տեղի  կունենան   սեպտեմբերի  9-ին  և   16-ին. այն     կհեռարձակվի Հայաստանի  հանրային  հեռուստատեսության    առաջին  ալիքի   ուղիղ  եթերով:  L.E.V.O.N-ը  հանդես   է   գալու   սեպտեմբերի   9-ին, իսկ  Հարութ  Հարությունյանը՝  սեպտեմբերի  16-ին:

Ի  դեպ,  «Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագծին  կմասնակցեն   12  հոգի:

Նշենք,  որ  «Եվրատեսիլ 2018» երգի միջազգային 16-րդ մրցույթն  այս տարի տեղի կունենա նոյեմբերի 25-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ

Ունեմ շուրջ 115 հազար վաճառքի ենթակա տնկիներ. երիտասարդ այգեգործը պատմել է իր հաջողված բիզնեսի մասին

Արցախում առաջին անգամ պետբյուջեի եկամուտները կգերազանցեն ծախսերը. Ֆինանսների նախարար

Զանգակատուն գյուղի մոտ ադրբեջանցիներն իրենց դիրքերն առաջ են բերել. համայնքապետ

Սարսանգից մինչև Մարտակերտ նոր ջրանցք կկառուցվի, կներդրվի 100 մլն ԱՄՆ դոլար. Արայիկ Հարությունյանը՝ խոշորամասշտաբ ծրագրի մասին

Նախագահ Բակո Սահակյանը Կառավարության որոշում է հաստատել

Փորձարկվել է հայկական արտադրության առաջին ռազմական ռոբոտը

Բակո Սահակյանը հետևել է ՊԲ կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերի ներգրավմամբ մարտավարական զորավարժությունների ընթացքին

Նախագահ Սահակյանը ստորագրել է օրենքներ

Search