Artsakhpress

Հասարակական

ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանն այցելել է Շուշիի շրջան

Այսօր՝ սեպտեմբերի ութին, ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն աշխատանքային այցով եղել է Շուշիի շրջանում:

ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանն այցելել է Շուշիի շրջան

ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանն այցելել է Շուշիի շրջան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 8ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Շուշի քաղաքում ԱՀ պետական նախարարը շրջվարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանի և քաղաքացիական պաշտպանության շրջանային պատասխանատուների ուղեկցությամբ ծանոթացել է մի շարք շենքերի կահավորված ապաստարանների, ինչպես նաև շրջվարչակազմի շենքում գտնվող քաղպաշտպանության շտաբի պայմաններին։ Շրջայցի ընթացքում Վ. Կասյանը նշել է, որ քաղաքում առկա են մի քանի տասնյակ ապաստարաններ:
 
Այնուհետև Գ. Մարտիրոսյանը համայնքի ղեկավարների և վարչակազմի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն:
Խորհրդակցության ընթացքում ոլորտի պատասխանատուները և համայնքների ղեկավարներն անդրադարձել են ընթացիկ տարում տարված և տարվելիք աշխատանքներին:
Այսպես՝ Շուշիի շրջվարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսական համատարած հաշվառման բաժնի վարիչ Գրիշա Հովհաննիսյանը նշել է, որ շրջանը սակավահող է, ինչի պատճառով էլ բուսաբուծությունն այնքան էլ զարգացած չէ:Նրա խոսքով՝ բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն է:
Ոլորտի պատասխանատուն նշել է, որ մի շարք համայնքներում դաշտամիջյան ճանապարհների վիճակը շարունակում է մնալ խնդրահարույց:
 
Այնուհետև զեկույցներով հանդես են եկել կրթության և սպորտի, մշակույթի, քաղաքաշինության և ճարտարապետության բաժինների պատասխանատուները:
Խորհրդակցության ընթացքում համայնքներում կատարված և կատարվելիք աշխատանքները ներկայացրել են շրջանի վեց ՝ Քարին տակ, Մեծ Շեն, Հին Շեն, Քիրսավան, Լիսագոր, Եղծահող համայնքների ղեկավարները և Շուշիի քաղաքապետը:
 
Խորհրդակցության ընթացքում պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հետաքրքրվել է գյուղերում դպրոցների, համայնքային կենտրոնների, մշակույթի տների, գյուղամիջյան և դաշտամիջյան ճանապարհների, ջրամատակարարման, ջեռուցման և գազաֆիկացման պայմաններից:
 
Այնուհետև պետական նախարարն այցելել է Շուշիի Տեխնոլոգիական համալսարան, որտեղ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը ներկայացրել է համալսարանում գործող լաբորատորիայի պայմանները:
Հ. Թոքմաջյանը նշել է, որ իրենց ուսանողների համար ամենակարևորը ստեղծվող արտադրանքի մեջ քիմիական հավելանյութերի չօգտագործումն է: Նրա խոսքով՝ Արցախը այն տարածաշրջանն է, որ կարող է աշխարհին մատակարարել էկոլոգիապես մաքուր արտադրանք, և այդ ուղղությամբ իրենք տանում են զգալի աշխատանքներ:
Գ. Մարտիրոսյանը շրջայց է կատարել նաև «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան»-ում, որտեղ գործադիր տնօրեն Վասպուրակ Կարապետյանը ծանոթացրել է աշկերտների ուսումնական պայմաններին, անդրադարձել իրականացվող ծրագրերին:
Այցի շրջանակներում պետական նախարարը եղել է նաև Քարին տակ համայնքում, որտեղ ծանոթացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող արևային ջրատաքացուցիչների և ֆոտովոլտայիկ կայանների աշխատանքներին, նորակառույց համայնքի բուժկետում և մանկապարտեզում ստեղծված պայմաններին։ 

     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search