Artsakhpress

Մշակույթ

Արցախը մասնակցել է արվեստների և արհեստների 6-րդ միջազգային փառատոնին (լուսանկարներ)

Արցախի ներկայացուցիչները աեպտեմբերի 9-ին մասնակցել են Դիլիջանում կազմակերպված արվեստների և արհեստների 6-րդ միջազգային փառատոնին:

Արցախը մասնակցել է արվեստների և արհեստների 6-րդ միջազգային փառատոնին (լուսանկարներ)

Արցախը  մասնակցել  է   արվեստների  և  արհեստների    6-րդ   միջազգային  փառատոնին (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 10ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Արցախպրես»-ի  թղթակցի   հետ  զրույցում    Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ  Երազիկ Հայրիյանն  ասել  է, որ  փառատոնին   մասնակցում  էին  նաև   Հայաստանի, Ճապոնիայի, Հնդկաստանի   և  Ռուսաստանի  Դաշնության  ներկայացուցիչները. նրանք ներկայացրել  են     ավելի  քան  40  տաղավար:
Արցախը  հանդես  է  եկել   3  տաղավարով, որտեղ  այցելուներին  են  ներկայացվել    ԱՀ  վերաբերյալ  բուկլետներ,   Հադրութի  և  Տողի  արվեստի   դպրոցների,    մանկապատանեկան  ստեղծագործական  կենտրոնի    սաների    ձեռքի  աշխատանքներ,  շրջանում   կազմակերպված   «Դիզակի  գույները» նկարչական երկրորդ միջազգային սիմպոզիումի  արդյունքում   ձեռք  բերված   կտավներ,  ինչպես  նաև        կավագործ Սերոբ  Մամունցի   աշխատանքներից:
Ե. Հայրիյանի   խոսքով՝  փառատոնի շրջանակներում   ցուցադրվել  են   գորգարվեստի, կավագործության, խեցեգործության, դարբնագործության, փայտագործության, ասեղնագործության, կերպարվեստի բացառիկ ցուցանմուշներ, տեղական ֆոլկլոր՝ երգ, պար, ազգային նվագարաններ, խոհանոց   և այլն։
Մեր  զրուցակիցը  նշել է  նաև, որ  այցելուների  շրջանում Արցախի  տաղավարը մեծ հետաքրքրություն  է ներկայացրել։ 
«Թոնրի շուրջն այցելուները վայելել  են  հայկական  լավաշ հացն ու ազգային անզուգական ուտեստները, համտեսել  Արցախի  այցեքարտ   «Ժենգյալով  հաց»-ը,   Հադրութի   բերքն  ու  բարիքը, ինչպես  նաև  շրջանում      արտադրվող  «Կատարո»  գինին:
Ներկայացվել  են   ռուսական և հնդկական պարեր: Հետաքրքրություն  է    ներկայացրել  նաև   ճապոնացիների ազգային  խաղերը և այլն»,-տեղեկացրել  է  Ե. Հայրիյանը  և  ավելացրել, որ   աշխարհի տարբեր երկրների մասնակիցների միջև մշակութային երկխոսության, փորձի փոխանակման, գործնական կապեր հաստատելու առուով՝  այս փառատոնը բացառիկ  և  չափազանց  արդյուավետ   էր:

     

Ռազմական

Հասարակական

Տնտեսական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Թուրք ցեղասպանագետ. Պատմական օր է ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի ժողովրդի համար

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրները կարգավորելու համար

Ստեփանակերտի շուրջ 25 փողոցներում կառուցվելու է երթևեկության արհեստական անհարթություններ. նախարար

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Բակո Սահակյանն օրենքներ է ստորագրել

Առաջիկա օրերի եղանակն Արցախում

Search