Artsakhpress

Վերլուծական

Թուրքական տրոյական ձին՝ ռազմավարական առանցքում

Թեհրանում միջնախագահական եռակողմ ժողովը, ըստ էության միացյալ զինվորաքաղաքական որեւէ նախաձեռնությամբ հանդես գալու որոշման չի հանգել։ Կարգախոսաբանությունը գերակշռում է ժողովից բխած հայտարարություններում, նաեւ՝ դրա մասնակից յուրաքանչյուր նախագահի կողմից կատարված հրապարակումներում։

Թուրքական տրոյական ձին՝ ռազմավարական առանցքում

Թուրքական տրոյական ձին՝ ռազմավարական առանցքում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 10ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին իր վերլուծական հոդվածում գրում է «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը և շարունակում. «Նախ, նկատելի է, որ սիրիական հիմնահարցի հանգուցալուծմանը հատկացված ժողովին բացակա է ի՛նքը՝ Սիրիան։  Մինչ, պաշտոնական Անկարան շարունակում է Դամասկոսի կամ սիրիական վարչակարգի հովանավոր ուժեր եզրաբանությունը օգտագործել առանցքի իր մյուս երկու գործընկերներին։
Այստեղ գոյություն ունեն պարադոքսալ դրույթներ, հատկապես Անկարայի դիրքորոշումների հետ կապված։ Եռակողմ  հանդիպումն ընդգծում է սիրիական տարածքների վրա  ահաբեկչազերծման առաջադրանքը. դա հաստատում է նաեւ Անկարան, սակայն շարունակում է զգուշացնել ահաբեկչական տարրերի դեմ միացյալ գործողություն նախաձեռնելուց, հիմնաւորելով, որ նման գործողությունը փախստականների հսկայական ալիք կառաջացնի դեպի Թուրքիա։
Մինչ Վաշինգտոնը, որը  Անկարայի հետ այս օրերին լարված հարաբերությունների արարներ է բեմականացում, զգուշացնում է կողմերին անխոհեմ հարձակումից։ Դա նշանակում է իր հերթին, որ որեւէ զինվորական գործողություն Իդլիբի նկատմամբ, ենթարկվելու է ամերիկյան մեկնաբանությամբ՝ սիրիական վարչակարգի կողմից քիմիական զենքի օգտագործումով, ինչը ենթահող կպատրաստի Վաշինգտոնի զինվորական միջամտությանը։
Իրավիճակի այս ամփոփ բնութագիրը մտածել է տալիս Իդլիբի ուղղությամբ զինվորական միջամտության ուշացման հիմնական պատճառների մասին։ Փաստորեն չկա համաձայնություն՝ Իդլիբը ազատագրելու ահաբեկիչ տարրերից։ Մնացյալը՝ մարդկային աղետի նոր ալիքի բարձրացում, քաղաքայինների Իդլիբում գոյությունը իբրեւ արգելակիչ երեւույթի ներկայացում եւ նման ենթադրյալ հետեւանքների պարզում, զինվորական գործողության մեկնարկի հետաձգմանը կամ առկախմանն են միտում։
Սիրիական տարածքների վերջնական ահաբեկչազերծումը, եթե Թեհրանի ժողովից բխած առաջադրանք է, ապա թեժ կետը այս պահի դրությամբ Իդլիբն է, որի ուղղությամբ մաքրազտման գործողություն չի իրականացվում։ Մինչեւ այն ժամանակ, որ Անկարան իր տարածաշրջանի առանցքային գործընկերներից երաշխիք չունի, որ Իդլիբը զինվորական գործողությունից հետո  պիտի հանձնվի իր վերահսկողությանը, կանաչ լույս չի տալու ռազմական միացյալ միջամտությանը։ Մյուս կողմից թե՛ Մոսկվան եւ թե՛ Թեհրանը ճիգ են թափում հակաամերիկյան ճակատին ներգրավված պահելու Անկարային, որը հերթական շեղում  է արձանագրում է ռազմավարական առանցքից։
Ի տարբերություն Մոսկվայի ու Թեհրանի նկատմամբ իր կիրառած ճնշամիջոցներին՝ Վաշինգտոնը Անկարայի նկատմամբ կաթիլային պատժամիջոցներով նպաստում է, որ թուրքական տրոյական ձին մնա ռազմավարական առանցքում։ Արդյունքը այս բոլորի այն է, պարզեցված տեսքով, որ Մոսկվան եւ Թեհրանը հովանավորում են պաշտոնական Դամասկոսին, մինչ Անկարան եւ Անկարայի նկատմամբ լարվածություն բեմականացնող Վաշինգտոնը՝ Իդլիբի զինյալներին։
Այս տեսությունը ամրագրում է Թուրքիայի արտգործնախարարը, երբ հայտարարում է, որ Թեհրանի եւ Մոսկվայի նպատակը Իդլիբի գրավումն է։ Սա նշանակում է, որ Անկարայի արգելակումը՝ ռազմական գործողությունների մեկնարկին Անկարայի վերահսկողության ապահովումն է նպատակադրում։ Ենթադրյալ համաձայնությունը, թե Իդլիբում պետք է մուտք գործեն Սիրիայի կառավարական ուժերը, համոզիչ չի թվում Անկարային։
Մոսկվա-Թեհրան-Անկարա ռազմավարական առանցքի պահպանման համար կիրառվող խաղերը անկյունի առաջ են կանգնել արդեն։ Իդլիբը կարող է բեկումնային պահ ստեղծել ամբողջ տարածաշրջանի համար»։
 
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search