Artsakhpress

Քաղաքական

Պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Հակոբ Հակոբյանին

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող Հակոբ Հակոբյանին։

Պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Հակոբ Հակոբյանին

Պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Հակոբ Հակոբյանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 10ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին  «Արցախպրես»-ին տեղեկացրել են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
 
 Ողջունելով հյուրին՝ պետնախարարը կարևորել է հայկական երկու հանրապետությունների ԴԱՀԿ ծառայությունների միջև ձևավորված սերտ փոխգործակցությունն՝ ընդգծելով դրան միտված աշխատանքների շարունակականության անհրաժեշտությունը: Նրա խոսքով՝ ծառայությունը մեծ առաքելություն է իրականացնում իրավական համակարգի ամրապնդման և քաղաքացիների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության գործում։ Անդրադառանալով այն փաստին, որ սեպտեմբերի 10-ն Արցախում նշվում է որպես հարկադիր կատարողի օր՝ Գ. Մարտիրոսյանը շնորհավորել է ծառայության բոլոր աշխատակիցներին և մաղթել արդյունավետ աշխատանք։
Իր հերթին ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Հակոբ Հակոբյանը նշել է, որ այցի նպատակն է ընդլայնել 2011 թ.-ին ստորագրված հուշագրով նախատեսված համագործակցության շրջանակը։ Նրա տեղեկացմամբ՝ այցի ընթացքում կայանալու է երկու գերատեսչությունների պատվիրակությունների ընդլայնված նիստ, որից հետո փոխադարձ կապերի ամրապնդման և համատեղ աշխատանքների համակարգման ու իրականացման նպատակով կողմերի միջև կստորագրվի համագործակցության նոր փաստաթուղթ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ոլորտին առնչվող և հանրային տիրույթում գտնվող որոշ խնդիրներին վերաբերող հարցեր։
Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՀ Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը և ԱՀ գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մամունցը։
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Դրմբոն-Ստեփանակերտ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ

Ստեփանակերտի քաղաքապետարանը կազմակերպել է գրական-երաժշտական երեկո

«Ով ուժեղ է, նա էլ ճիշտ է». Ալիևը հայտարարել է, որ Արցախի հիմնահարցի՝ ուժի միջոցով լուծման տարբերակը միշտ էլ օրակարգային է իրենց համար

Արթուր Մկրտչյանն այսօր կդառնար 60 տարեկան. քաղաքական գործիչն ընկերների հուշերում

Ստեփանակերտում գործում է «Վիտա Մեդ» բժշկական նոր կենտրոն

Բակո Սահակյանն ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների

Արցախյան շարժման հիմքը մեր միասնականությունն է. Վահրամ Բալայան

Վենեսուելան հուսով է Չինաստանի, Հնդկաստանի եւ Ռուսաստանի հետ առեւտրային բլոկ ստեղծել

Search