Artsakhpress

Հասարակական

Ես հիացած եմ Արցախի ժողովրդի կամքի ուժով. Քերոլայն Քոքս

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում այսօր տեղի է ունեցել տոնական միջոցառում՝ նվիրված մայրաքաղաքի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի 20-ամյակին:

Ես հիացած եմ Արցախի ժողովրդի կամքի ուժով. Քերոլայն Քոքս

Ես  հիացած եմ  Արցախի   ժողովրդի կամքի  ուժով. Քերոլայն   Քոքս
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 10ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝     միջոցառմանը   բացման   խոսքով  հանդես  է  եկել   Քերոլայն   Քոքսի  անվան   վերականգնողական  կենտրոնի   տնօրեն   Վարդան   Թադևոսյանը:
Նրա  խոսքով՝  1998  թվականին Ստեփանակերտում   վերականգնողական   կենտրոնը  բացվել  է՝   նպատակ  ունենալով  օգնել հաշմանդամություն   ունեցող  մարդկանց: Խնդիրը  տեղում  ուսումնասիրել   և  լուծումը գտել  է բրիտանացի  ֆիզոթերապևտ  Մայքլ  Նյումանը:
«Որպես թերապիստ և  դասախոս 1999  թվականի մարտին  Երևանից ինձ  հրավիրեցին  Ստեփանակերտ: Եկա  ու   մնացի  այստեղ: Հաղթահարեցի  մի   շարք   դժվարություններ. արդյունքում՝  այսօր   մենք   ունենք  կայացած կենտրոն, ուր   աշխատում  են  իրենց  գործին   գիտակ   բժիշկ-մասնագետներ: ԱՀ    իշխանությունների  առաջարկությամբ  և  Լորդերի  պալատի  փոխխոսնակ  Քերոլայն  Քոքսի     աջակցությամբ  կենտրոնի  կայացմանն     առաջինը  նպաստել   ու    աջակցել  է   «Համաշխարհային  քրիստոնեական   համերաշխություն»  միջազգային  կազմակերպությունը: Տարիների  ընթացքում  կենտրոնն  ունեցել  է  այլ  աջակիցներ  ևս:  Այսօր   կենտրոնը  մատուցում  է    վերականգնողական,   ֆիզիկական  թերապիա, էրգոթերապիա, բոբաթ-նեյրոզարգացողական  թերապիա, հոգեբանի  և  լոգոպեդի, սոցիալական, ջրաբուժության, սպորտի,  տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայություններ: Կենտրոնում  կազմակերպվում  են արվեստի   դասընթացներ: 2017  թվականի  մայիսի  2-ին   կենտրոնին   կից  սկսել  է  գործել  նաև   ցերեկային   խնամքի  և  բուժման  ծառայություններ»,-մանրամասնել  է   Վ.  Թադևոսյանը:
Նա   ավելացրել  է, որ   այսօր  կենտրոնը  կարիք  ունի   նոր  շենքային  պայմանների, մասնագիտական նոր  սարքավորումների, որպեսզի  կարողանան   օգնել   նաև  հեռավոր   շրջաններում ապրող   հաշմանդամություն  ունեցող  մարդկանց:
 
Կենտրոնի  տնօրենը   շնորհակալություն  է  հայտնել  Քերոլայն  Քոքսին    և  բոլոր  այն  մարդկանց, ովքեր  աջակցում   և    մարդասիրական   վեհ  առաքելություն  են  իրականացնում  կենտրոնի  կայացման  գործում:
 
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ   բարոնուհի  Քերոլայն  Քոքսն  էլ    ասել է, որ     իր  համար   մեծ   պատիվ  է   կրկին  լինել  Արցախում  և    իր  համեստ  ներդրումը  բերել   Արցախի    ժողովրդին:
«Արցախում էի, երբ  այստեղ պատերազմ  էր:   Ես  տեսա, թե  ինչպես    ամեն   օր    հրթիռակոծվում  էր Արցախ  աշխարհը: Զգում  էի, որ   իմ  օգնության  կարիքը   կար:   Ես   բազմիցս  եղել  եմ  Արցախում՝  ինձ   հետ  բերելով  անհրաժեշտ   բուժսարքավորումներ, դեղորայք: Ստեփանակերտի   վերականգնողական  կենտրոնն  աշխարհի    ամենազարգացած  բժշկական   հաստատություններից  մեկն  է.   այստեղ  վերապատրաստվելու  համար   հայտ  են   ներկայացնում   շատ  երկրների   բժիշկ-մասնագետներ: Հերոսական   Արցախի   ժողովուրդը  կարողացավ  դիմակայել  թշնամուն, հաղթել,  և   այսօր  էլ  արդեն   կերտում  է     իր  պետականությունը: Ես  հիացած եմ  Արցախի   ժողովրդի կամքի  ուժով,  տոկունությամբ  և  ապագայի  նկատմամբ  հավատով»,-ասել է   Ք.  Քոքսը:
Միջոցառմանը   ցուցադրվել  է կենտրոնի  մասին   պատմվող   «Տուն»   վերնագրով    վավերագրական   ֆիլմը, որից  հետո  տեղի  է  ունեցել   համերգային  ծրագիր՝  Ստեփանակերտի    մշակութային   համույթների    մասնակցությամբ:
Միջոցառմանը  ներկա  էր  ԱՀ  առողջապահության  նախարար  Արայիկ  Բաղրյանը, հյուրեր   արտերկրից, կենտրոնի  աշխատակիցներ  և  այցելուներ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ

Զանգակատուն գյուղի մոտ ադրբեջանցիներն իրենց դիրքերն առաջ են բերել. համայնքապետ

Ունեմ շուրջ 115 հազար վաճառքի ենթակա տնկիներ. երիտասարդ այգեգործը պատմել է իր հաջողված բիզնեսի մասին

Արցախում առաջին անգամ պետբյուջեի եկամուտները կգերազանցեն ծախսերը. Ֆինանսների նախարար

Շուշիում կազմակերպվել է մոդելավորման բաժնի ուսանողների աշխատանքների ցուցադրություն

Փորձարկվել է հայկական արտադրության առաջին ռազմական ռոբոտը

Նախագահ Բակո Սահակյանը Կառավարության որոշում է հաստատել

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը գալիս են Հայաստան երեխա որդեգրելու

Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի դիմորդները տարեցտարի ավելանում են. մշակութային կրթօջախը 80 տարեկան է

Search