Artsakhpress

Մշակույթ

Գյումրիի «Խազեր» երգչախումբը համերգով հանդես կգա Շուշիում

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 17:00-ին, Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում տեղի է ունենալու Գյումրիի «Խազեր» երգչախմբի համերգը:

Գյումրիի «Խազեր» երգչախումբը համերգով հանդես կգա Շուշիում

Գյումրիի «Խազեր» երգչախումբը համերգով հանդես կգա Շուշիում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 11ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին «Նարեկացի» արվեստի միությունից՝ ավելացնելով, որ մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար:
Աղբյուրի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 15-ին՝ ժամը 18:00-ին, և սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ին, երգչախմբի անդամները միությունում կանցկացնեն երգուսուցման բաց դասեր:
Նշենք, որ «Խազեր» երգչախումբը ստեղծվել է 2013 թ.- ին Երևանում՝ երգիչ կամավորների կողմից։ Ժամանակի ընթացքում այդ հիմքի վրա ձևավորվել են մի քանի խմբեր՝ Երևանի 16 հոգանոց երկսեռ կազմը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատանեկան երկսեռ կազմը, «Փոքրիկ խազեր» 3-10 տարեկանների կազմը և Գյումրիի երիտասարդական 6 հոգանոց կազմը։ Խմբերը մատուցում են ազգային պրոֆեսիոնալ երաժշտություն՝ մասնավորապես Կոմիտաս։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ

Ունեմ շուրջ 115 հազար վաճառքի ենթակա տնկիներ. երիտասարդ այգեգործը պատմել է իր հաջողված բիզնեսի մասին

Արցախում առաջին անգամ պետբյուջեի եկամուտները կգերազանցեն ծախսերը. Ֆինանսների նախարար

Զանգակատուն գյուղի մոտ ադրբեջանցիներն իրենց դիրքերն առաջ են բերել. համայնքապետ

Սարսանգից մինչև Մարտակերտ նոր ջրանցք կկառուցվի, կներդրվի 100 մլն ԱՄՆ դոլար. Արայիկ Հարությունյանը՝ խոշորամասշտաբ ծրագրի մասին

Նախագահ Բակո Սահակյանը Կառավարության որոշում է հաստատել

Փորձարկվել է հայկական արտադրության առաջին ռազմական ռոբոտը

Բակո Սահակյանը հետևել է ՊԲ կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերի ներգրավմամբ մարտավարական զորավարժությունների ընթացքին

Նախագահ Սահակյանը ստորագրել է օրենքներ

Search