Artsakhpress

Մշակույթ

Շուշիում տեղի է ունեցել «Արամ Մանուկյան. նամականի» գրքի շնորհանդեսը

Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի և ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության համատեղ նախաձեռնությամբ այսօր Շուշիում կայացել է լիբանանահայ պատմաբան Երվանդ Փամբուկյանի «Արամ Մանուկյան. նամականի» գրքի շնորհանդեսը՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին:

Շուշիում տեղի է ունեցել «Արամ Մանուկյան. նամականի» գրքի շնորհանդեսը

Շուշիում   տեղի   է  ունեցել   «Արամ  Մանուկյան. նամականի» գրքի  շնորհանդեսը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 11ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝   միջոցառմանը    բացման  խոսքով    հանդես  է  եկել      ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և  զբոսաշրջության   նախարար  Լեռնիկ   Հովհաննիսյանը: Նա    արժևորել  է  Ե.  Փամբուկյանի    կատարած   ծավալուն  աշխատանքը: 
Նախարարն   ասել է, որ  Արամ  Մանուկյան    անհատն   իր  մնայուն  գործունեությամբ, պետականության   կորստից  հետո, կարողացել  է    ստեղծել  նոր     հայրենիք, որը   մեծ  դեր   խաղաց     հայության  համար:
«Բավականին  երկար   ժամանակ   հայությունը  զրկված   էր   անկախությունից, բայց,   ի  դեմս   Արցախի, Սյունիքի  մելիքությունների, հյուսիս-արևելյան  նահանգներում  դեռևս     պահպանվում  էին    պետականության սաղմերը:  Ծնված   լինելով  Շուշիում,  որպես  ազգային-ազատագրական   շարժման  գործիչ՝ Ա.  Մանուկյանը   կարողացել  է  Վան-Վասպուրականում  72  օրվա  ընթացքում    ստեղծել   պետական  կառավարման  համակարգ:  Այդ  տարիների  փորձը  հետագայում   նա    կիրառել  է  Ներքին  գործերի  նախարարությունում  աշխատելու  տարիներին»,-ավելացրել  է  Լ.  Հովհաննիսյանը:
Երվանդ  Փամբուկյանն  իր  խոսքում  ասել է, որ   գրքում   զետեղված  է Արամ Մանուկյանի տասնամյա նամակագրությունը` ամբողջական բովանդակությամբ ու ժամանակագրական հերթականությամբ. այն ընդգրկում  է  1904-1915  թվականները:
Հեղինակը  նշել  է, որ   տպագրված   նամակները   նոր  շունչ   կհաղորդեն   ու   կվկայեն  այն   բախտորոշ  դերակատարության  մասին, որ    Ա.  Մանուկյանը   ունեցել  է  ազգային-ազատագրական  պայքարում՝  հատկապես  հաղթանակով  պսակված  Վան-Վասպուրականի   հայության  ինքնապաշտպանության   գործի մեջ: 
«Գրքում   զետեղված   շուրջ   400  նամակները  վերաբերվում  են   Հայ  Հեղփոխության  ամենատագնապալի  ու  բախտորոշ  ժամանակաշրջանին, երբ   հայ   ժողովրդը պայքար  էր   մղում    իր  ապագայի  համար:  Գիրքը  հրատարակվել է  10  տարիների   քրտնաջան  աշխատանքի  արդյունքում: Այդ  տարիների  ընթացքում   ես  մանրակրկիտ   ուսումնասիրել  եմ  այն  բոլոր  թղթածրարները, որտեղ   հնարավոր  էր   գտնել   Ա.  Մանուկյանի գրչին պատկանող  գրություններ: Արամ Մանուկյանի  առաջին  նամակները   թվագրված են 1904  թվականի  նոյեմբերին, այն  ժամանակ, երբ նախքան  Վան  անցնելը նա  ժամանակավորապես  մնում  էր  Իրանի  Ատրպատական նահանգում:Սովորաբար  նրա ձեռագրերի  ընթերցումը, որոնք  հիմնականում  պահվում  էին  Հայ   Հեղափոխական  Դաշնակցության  կենտրոնական  արխիվում,    մասնավոր  դժվարություն չի  ներկայացրել:Այն  ձեռագրերն  են  միայն  եղել     դժվար   ընթեռնելի, որոնք   խոնավության  պատճառով  հնացել  ու   խամրել  են: Գրքում   հրատարակված  նամակների  հասցեատերերի   անուններն  ու  տեղանունները        գրված  են   ծածկանուններով»,-մասնավորապես  ասել  է  գրքի  հեղինակը:
Արցախի  պետական  համալսարանի    պատմության  ամբիոնի    դասախոս, պրոֆեսոր  Արարատ  Վարդանյանն  էլ   ասել  է,  որ   Ա.  Մանուկյանն  իր  հեղափոխական  գործունեությունը  սկսել  է   Շուշիի    թեմական    դպրոցում  սովորելու     տարիներին:  Նա մեծ  հայրենասեր  էր,  երկրի    արժանի    զավակ, ազնիվ, հեռատես  քաղաքական  գործիչ: Նա  իր  ամբողջ  կյանքը  նվիրել է   հայ  ժողովրդի  պայքարի    գործին:
Ա.  Վարդանյանը  հավատացած  է, որ  ընթերցողները,   ուսումնասիրելով այս   գիրքը,  դասեր   կքաղեն   Ա. Մանուկյանի    կյանքից  ու  գործունեությունից:
Միջոցառմանը  ներկա  էին   ԱՀ   Ազգային   ժողովի      փոխնախագահ   Վահրամ  Բալայանը,  ԱՀ  գրողների միության  նախագահ   Վարդան  Հակոբյանը, հյուրեր  արտերկրց, արվեստասեր  հասարակություն   և  այլք:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search