Հայ մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի 90-ամյակին նվիրված Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատի փոքր դահլիճում Մուրացանի անվան քաղաքային գրադարանը հուշ-ցերեկույթ է կազմակերպել:
Պարույր Սևակի 90-ամյակին նվիրված Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարանը հուշ-ցերեկույթ է կազմակերպել
Հայ մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի 90-ամյակին նվիրված Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատի փոքր դահլիճում Մուրացանի անվան քաղաքային գրադարանը հուշ-ցերեկույթ է կազմակերպել: «Արցախպրես»-ի տեղեկացմամբ, միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարանի տնօրեն Մարիա Խաչատրյանը, ով ներկայացրեց մեծ բանաստեղծի ստեղծագործական գործունեության և կենսագրական ուշագրավ դրվագները, որն անմնացորդ նվիրում էր հայրենիքին, ժողովրդին և մարդուն: «Պարույր Սևակը, դեռ կենդանության օրոք, վաստակել էր ժողովրդի սերն ու հարգանքը: Նրա հայրենասիրական ստեղծագործությունները խտացնում էին հայոց անցյալը, ներկան և ապագայի նկատմամբ բանաստեղծի մտահոգություններն ու լավատեսությունը: Եվ մինչ Սևակն իր ստեղծագործական հնարավորությունների վերելքն էր ապրում`նոր մտահղացումներով ու ծրագրերով, 1971թ. հունիսի 17-ին զոհվեց ողբերգական ավտովթարի հետևանքով»,- ասաց Մ. Խաչատրյանը:
Պ. Սևակի 90-ամյակին նվիրված գրական միջոցառման ընթացքում մեծ գրողի ստեղծագործություններից ասմունքեցին միջոցառմանը մասնակից աշակերտները: Ցուցադրվեց նաև փոքրիկ տեսաֆիլմ Սևակի կյանքի և գործունեության մասին: Միջոցառմանը մասնակցում էին մտավորականներ, գրողներ, ուսանողներ և Սևակի պոեզիայի երկրպագուներ: