Artsakhpress

Ռազմական

ՊԲ N զորամասում նշվել է հակաօդային պաշտպանության կազմավորման 25-ամյակը

Արցախյան գոյամարտի տարիներին, երբ կամավորական ջոկատների հիմքի վրա ստեղծվում էին արդեն կանոնավոր ստորաբաժանումներ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը ձեռնամուխ եղավ ՀՕՊ ժամանակակից միջոցներ ունենալու խնդրի լուծմանը:

ՊԲ N զորամասում նշվել է հակաօդային պաշտպանության կազմավորման 25-ամյակը

ՊԲ N զորամասում նշվել է հակաօդային պաշտպանության կազմավորման 25-ամյակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 12ԱՐՑԱԽՊՐԵՍ-ՄԱՐՏԻԿ: Համապատասխան մարտական տեխնիկային տիրապետելու համար մի շարք ազատամարտիկներ անցան վերապատրաստման դասընթացներ և կարճ ժամանակ անց ռազմաճակատի տարբեր հատվածներում, մարտական բարդ տեխնիկայով նրանք հսկում էին հայրենիքի օդային սահմանները: Իսկ 1993 թվականին հանրապետության օդային սահմանի անվտանգության ապահովումը հուսալի և առավել արդյունավետ կազմակերպելու համար Պաշտպանության բանակի կազմում ստեղծվեց նոր զենիթահրթիռահրետանային զորամաս, որի մարտական կենսագրությունը կերտվել է նվիրական ու հերոսական բազում դրվագներով:
25 տարի անց զորամասի նախկին ու ներկա զինծառայողները, ՊԲ ՀՕՊ բաժնի պետ, գնդապետ Սամվել Գրիգորյանի մասնակցությամբ, հանդիսավոր պայմաններում տոնեցին զորամասի կազմավորման 25-ամյակը:
Հանդիսավոր միջոցառմանը շնորհավորանքի խոսքով հանդես եկավ զորամասի հրամանատար, գնդապետ Արտյոմ Ենգիբարյանը: Ներկայացնելով զորամասի կազմավորման ակունքները` հրամանատարը նկատեց, որ զորամասի ստեղծումը ժամանակին արված խիզախ քայլ էր: Անցած 25 տարիների ընթացքում զորամասը անցել է զարգացման և կատարելագործման, վերազինման ու արդիականացման հարուստ ժամանակաշրջան:
«Մեր զորամասն արդեն քսանհինգ տարվա պատմություն ունի, որի ստեղծումը ժամանակի թելադրանք էր և բխում էր զինված ուժերում հակաօդային պաշտպանության համակարգ ունենալու անհրաժեշտությունից:  Պետք է նշեմ, որ այս զորամասում դրվեց ՊԲ ՀՕՊ համակարգի հիմքը և այս երկարատև ժամանակահատվածում մեր զորամասը զինված ուժերում բազմաթիվ անգամ ճանաչվել է որպես լավագույն ՀՕՊ զորամաս, իսկ նրա անձնակազմը հայրենիքի հանդեպ իր պարտքը կատարում է նույնպիսի նվիրվածությամբ ու վճռականությամբ, ինչպես պատերազմի ահեղ օրերին»,- իր ելույթում մասնավորապես նշեց գնդապետ Ենգիբարյանը` հավելելով, որ զինված ուժերի կազմավորման 15-րդ տարեդարձի կապակցությամբ, բանակաշինության գործում ունեցած նշանակալի ձեռքբերումների, ինչպես նաև հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության համար զորամասը  պարգևատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով:
Հրամանատարի խոսքով, կրելով զորամասում ձևավորված լավագույն ավանդույթները` ենթակա անձնակազմը պատրաստ է հավատարմորեն շարունակել ավագ սերնդի հայրենանվեր գործը և այսուհետ ևս վստահորեն իրականացնել Արցախի օդային սահմանի անվտանգության պահպանումը: Գնդապետ Արտյոմ Ենգիբարյանի հրամանատարությամբ գործող զորամասը ակտիվորեն մասնակցել է նաև 2016 թվականի ապրիլյան մարտական գործողություններին: Զինծառայողների հմուտ և արհեստավարժ գործողությունների արդյունքում խոցվել են հակառակորդի չորս ԱԹՍ-ներ,  ինչի արդյունքում թշնամին ստիպված հրաժարվել է հետագա իր  գործողություններից:
Տոնական օրվա կապակցությամբ ելույթ ունեցան նաև զորամասի զինծառայողներն ու հյուրերը, իսկ արդեն պահեստազորում գտնվող զորամասի նախկին զինծառայողները պատրաստակամություն հայտնեցին անհրաժեշտության դեպքում կրկին համալրել զինակից ընկերների շարքերը և իրենց տարիների փորձն ու գիտելիքները ծառայեցնել հայրենիքի պաշտպանությանը: «Նախ շնորհավորում եմ հարազատ զորամասի ողջ անձնակազմին, մաղթում նրանց քաջառողջություն, խաղաղություն, և ցանկանում եմ, որպեսզի նրանք շարունակեն պատվով կատարել իրենց առջև դրված մարտական առաջադրանքները: Ես համոզված եմ, որ զորամասը ի զորու է կատարել իր առաքելությունը և հպարտ ենք դրա համար: Մենք կարողացել ենք դաստիարակել այնպիսի սերունդ, որ այսօր մեծ հավատքով հայրենիքի օդային սահմանների անվտանգության ապահովումը վստահել ենք նրանց»,- մեզ հետ զրույցում ասաց զորամասի հրամանատարի` սպառազինության գծով նախկին տեղակալ Կարեն Աթայանը:
Տարեկան տոն օրը ոգևորությամբ նշեցին նաև զորամասի կրտսեր հրամանատարներն ու նրանց ենթակաները, ովքեր շնորհավորելով իրենց հրամանատարներին, խոստացան, որ ամեն ինչ կանեն` զորամասի բարի անունն ու հաջողությունները կրկնապատկելու համար:
«Մեր զորամասը կազմավորվել է պատերազմի ամենածանր ժամանակահատվածում և փառքով  կատարել  իր առջև դրված մարտական խնդիրը: Այս զորամասում իրենց մարտական կենսագրությունն են թողել բազմաթիվ հրամանատարներ և սպաներ: Այսօր շարունակելով նրանց առաքելությունը` հպարտանում ենք, որ ունեցել ենք հայրենասեր ու նվիրված հրամանատարներ, որոնց շնորհիվ դժվարին պայմաններում կազմավորվել ու տարեցտարի կատարելագործվել է մեր զորամասը: Օգտվելով առիթից` ուզում եմ շնորհավորել հակաօդային պաշտպանության բոլոր զինվորներին, սպաներին ու հրամանատարներին, մաղթել նրանց անձնական ու ծառայողական նորանոր ձեռքբերումներ, միաժամանակ վստահեցնելով, որ ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր հայրենիքի օդային սահմանը միշտ կլինի ամուր և պաշտպանված»,-ասաց կրտսեր սերժանտ Սուրեն Աբրահամյանը:
Հանդիսավոր միջոցառմանը հրապարակվեցին նաև ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ  Լևոն Մնացականյանի և զորամասի հրամանատարի անձնակազմին խրախուսելու մասին հրամանները, որոնց համաձայն մի շարք զինծառայողներ և պահեստազորի սպաներ հայրենիքին մատուցած ծառայությունների, ինչպես նաև մարտական պատրաստության բարձր ցուցանիշների և օրինակելի կարգապահության համար պարգևատրվեցին հուշանվերներով, պատվոգրերով ու արժեքավոր նվերներով: Զորամասի կազմավորման 25-ամյակին նվիրված տոնական միտինգն ավարտվեց զորամասի զինծառայողների հանդիսավոր շարանցումով:
 
Դավիթ Ավանեսյան

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search