Artsakhpress

Սպորտ

Մարմնամարզիկները 5 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե մեդալներ են նվաճել Բաթումում

Վրաստանի Բաթում քաղաքում անցկացվեց «Ռուսիկո Սիխարուլիձեի գավաթ» միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանի թիմը նվաճեց 5 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե մեդալներ:

Մարմնամարզիկները 5 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե մեդալներ են նվաճել Բաթումում

Մարմնամարզիկները 5 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե մեդալներ են նվաճել Բաթումում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 12ԱՐՑԱԽՊՐԵՍ:ՀՀ հավաքականը այս մրցաշարին մասնակցեց տղաների և աղջիկների թիմերով (աղջիկներից մրցումներին մասնակցեցին միայն երկու մարզուհի)։ Տղաների հավաքականը 9 մասնակից երկրների հաշվարկում գրավեց 3-րդ տեղը։ Մասնակից թիմերն էին Ռուսաստանը, Բելառուսը, Ուկրաինան, Ղազախստանը, Ուզբեկստանը, Լատվիան, Վրաստանը և Հայաստանը։ 


Մեծահասակների պայքարում Արթուր Ավետիսյանը բազմամարտում գրավեց 3-րդ, օղակների վարժությունում՝ 1-ին, իսկ նժույգթափերում` 3-րդ տեղերը։ Երիտասարդների պայքարում Էրիկ Բաղդասարյանը նվաճեց 2-ոսկե մեդալ (զուգափայտեր և պտտաձող)։ Ժորա Սմբատյանը բազմամարտում 3-րդն էր, իսկ ազատ վարժությունում և օղակներում՝ 1-ինը, միայն նժույգթափերում նա գրավեց 2-րդ տեղը։ Գագիկ Խաչիկյանը երկու արծաթե մեդալ նվաճեց ազատ վարժությունում և պտտաձողերի վրա, իսկ Նարբե Հակոբյանը բավարարվեց մեկ բրոնզե մեդալով։ 


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Արթուր Մկրտչյանն այսօր կդառնար 60 տարեկան. քաղաքական գործիչն ընկերների հուշերում

«Ով ուժեղ է, նա էլ ճիշտ է». Ալիևը հայտարարել է, որ Արցախի հիմնահարցի՝ ուժի միջոցով լուծման տարբերակը միշտ էլ օրակարգային է իրենց համար

Ստեփանակերտում գործում է «Վիտա Մեդ» բժշկական նոր կենտրոն

Արցախյան շարժման հիմքը մեր միասնականությունն է. Վահրամ Բալայան

Բակո Սահակյանն ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների

Google-ը տարվա ընթացքում ավելի քան 13 մլրդ դոլար կներդնի ԱՄՆ-ում տվյալների մշակման իր կենտրոններում ու գրասենյակներում

Արայիկ Հարությունյանը վստահ է՝ Արցախում գյուղատնտեսությունը տնտեսական աճն ապահովող հիմնական ուղղություններից է լինելու

Հաթերքում կկազմակերպվի ժենգյալով հացի երկրորդ փառատոն

Search