Թենիսի առաջատար մրցավարները կարող են արհմիություն ստեղծել՝ US Open-ի եզրափակչում ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի առաջացրած սկանդալից հետո:
Մրցավարները գտել են Սերենա Ուիլյամսին պատժելու ձևը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: panorama.am-ը կայքը, հղում անելով The Guardian-ին, գրում է, որ մրցավարները հավատում եմ, որ հանդիպման գլխավոր մրցավար Կարլոս Ռամոսը, որի հետ վիճել էր Սերենան, չի պաշտպանվել պաշտոնյաների կողմից: Թենիսի միջազգային ֆեդերացիան միայն երկու օր անց է հայտարարություն տարածել, որով աջակցել է Ռամոսին:
Միաժամանակ Կանանց թենիսի ասոցիացիան և ԱՄՆ թենիսի ասոցիացիան հանդես են եկել Ուիլյամսի օգտին: Ըստ պայմանագրի մրցավարներին արգելված է հրապարակավ արտահայտել իրենց կարծիքը, հակառակ պարագայում նրանք չեն հրավիրվի միջազգային խոշոր մրցաշարերի: Սեպտեմբերի 11-ին հաղորդվել է, որ մրցավարները հնարավոր է բոյկոտեն Սերենա Ուիլյամսի մասնակցությամբ խաղերը: Նրանք դժգոհ են, որ երկու ֆեդերացիա պաշտպանել է Սերենային, չնայած նրան, որ Ռամոսը գործել է ըստ կանոնների:
Հիշեցնենք, որ Ս. Ուիլյամսը ԱՄՆ բաց առաջնության եզրափակչում տուգանվել է 17 հազար դոլարով՝ մարզիչի կողմից հուշման, դատավորին վիրավորելու, ռակետը կոտրելու համար: