Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՌԴ Գլխավոր հետախուզության նախկին աշխատակից, գնդապետ Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր՝ Յուլիա Սկրիպալի, գործով կասկածյալները հայտնաբերվել են։
Վլադիմիր Պուտին. Մենք գտել ենք Սկրիպալների գործով կասկածյալներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Հույս ունեմ, որ իրենք կհայտնվեն ու ամեն ինչ կպատմեն։ Այնտեղ յուրահատուկ քրեական ոչինչ չկա, վստահեցնում եմ ձեզ»,-ասել է Պուտինը։
Պուտինի խոսքերով, նրանք քաղաքացիական անձինք են։
«Մենք նրանց արդեն գտել ենք»,-ասել է Պուտինը՝ հավելելով, որ այդ անձանց ինքնությունը հայտնի է ՌԴ իշխանություններին։
«Ես ուզում եմ դիմել նրանց, որպեսզի լսեն մեզ այսօր. թող գան որևէ լրատվամիջոց»,-ասել է Պուտինը։
Հիշեցնենք, որ Սկրիպալներին թունավորել էին մարտի 4-ին Սոլսբերիում, ինչը վերածվեց միջազգային սկանդալի։ Լոնդոնում հայտարարեցին, որ տեղի ունեցածում մասնակից է Ռուսաստանը, ինչը Մոսկվան հերքում է։
Վերջերս բրիտանական ԶԼՄ-ները, հղում անելով հետախուզական ծառայություններին, գրել էին, որ Սկրիպալներին «վնասազերծելու» համար Ռուսաստանից Սոլսբերի էին եկել ոչ թե 2, այլ 6 ռուս լրտեսներ, փոխանցում է Panorama.am-ը։