Artsakhpress

Միջազգային

Լյուքսեմբուրգը տիեզերական գործակալություն է ստեղծում

Լյուքսեմբուրգը ստեղծում է տիեզերական գործակալություն և 100 մլն եվրոյի չափով ֆոնդ՝ տիեզերական տեխնոլոգիաներ մշակող սթարթափերի մեջ ներդնելու համար։

Լյուքսեմբուրգը տիեզերական գործակալություն է ստեղծում

Լյուքսեմբուրգը տիեզերական գործակալություն է ստեղծում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 12ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս մասին հայտնել է Financial Times-ը՝ հղում կատարելով երկրի փոխվարչապետ Էթյեն Շնայդերին։
Ի տարբերություն NASA-ի, Լյուքսեմբուրգյան տիեզերական գործակալությունը, ինչպես նկատում է Շնայդերը, չի պատրաստվում հրթիռներ արձակել, այլ կենտրոնանում է «տիեզերքում բիզնես-ծրագրերի զարգացման վրա»։ «Մենք ուզում ենք դառնալ տիեզերքն իրացնող երկիր և հետաքրքրված ենք այլ երկրների հետ համագործակցել այս ասպարեզում»,- նշել է փոխվարչապետը։ Նրա կարծիքով՝ ԵՄ-ն այս շուկան «չպետք է թողնի ամերիկացիներին»։
Նախորդ տարվա օգոստոսին Լյուքսեմբուրգը դարձավ եվրոպական առաջին երկիրը, որը Մեծ Հերցոգության տարածքում գործող ընկերություններին և կոմերցիոն խմբերին թույլ տվեց մասնակցել «տիեզերքի ռեսուրսների իրացման աշխատանքներին»։ Շնայդերը նշել է, որ շահագրգիռ ընկերությունների հետ բանակցությունները տիեզերական օգտակար հանածոների շահագործման համար իրավական հիմք են ստեղծել։
Այս նախաձեռնության հետ կապված՝ տիեզերական հետազոտություններով զբաղվող ավելի քան 150 ընկերություններ, ինստիտուտներ և կազմակերպություններ դիմել են Լյուքսեմբուրգի իշխանություններին՝ մշտական բնակության թույլտվություն ստանալու խնդրանքով։ Փոխվարչապետը հայտնել է, որ դրանցից 20-ն արդեն ստացել են այդ թույլտվությունը, փոխանցում է News.am-ը։  

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող

Տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով այսօր Շոշ գյուղում ճանապարհ են փակել

Շոշ գյուղում կատարված դեպքի առթիվ ԱՀ ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնում

Բակո Սահակյանը Նիկոլ Փաշինյանի հետ այցելել է հանրապետության հյուսիսային սահմանագծի մի շարք հատվածներ

Ադրբեջանը Նախիջեւանի կողմից գնդակոծել է Հայաստանի տարածքը

Շոշ գյուղում միջադեպից տուժածին «պատշաճ բուժօգնություն» չցուցաբերելու առնչությամբ ԱՆ-ն հայտարարություն է տարածել

Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել

Շնորհավորանքներ նորապսակներին և նորածիններին. մայրաքաղաքի օրը եզրափակվել է տոնական համերգով (լուսանկարներ)

«Հարսանիք Թիկունքում» ներկայացումն Արցախի հանդեպ ունեցած մեծագույն սիրո ծնունդ է. Գյումրիի թատրոնի տնօրեն

Search