Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ:
Բակո Սահակյանն այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը ծանոթացել է գյուղում իրականացվող աշխատանքներին, համապատասխան ցուցումներ եւ հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: