Artsakhpress

Հասարակական

Լայպցիգի համալսարանի պատվիրակությունն այցելել է Արցախի մայր բուհ

Արցախի պետական համալսարանն այսօր հյուրընկալել է Լայպցիգի համալսարանի Լայբնիցի ինստիտուտի Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի ֆակուլտետի մի խումբ ուսանողների և ասպիրանտների՝ գլխավորությամբ ինստիտուտի տնօրենի տեղակալ, պրոֆեսոր Շտեֆան Տրյոբսթի:

Լայպցիգի համալսարանի պատվիրակությունն այցելել է Արցախի մայր բուհ

Լայպցիգի համալսարանի պատվիրակությունն այցելել է Արցախի  մայր  բուհ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 13ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հանդիպման թեման եղել է «Սառը կոնֆլիկտները Հարավային Կովկասում»:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպմանը բացման խոսքով հանդես է եկել ԱրՊՀ ռեկտորի պաշտոնակատար Մանուշ Մինասյանը: Նա շնորհակալություն է հայտնել Լայպցիգի համալսարանի պատվիրակության անդամներին, ովքեր սեպտեմբերի 12-14-ը, գտնվելով Արցախում, ցանկություն են հայտնել լինել նաև մայր բուհում:
Մ. Մինասյանը հյուրերին է ներկայացրել Արցախի պետական համալսարանի անցած ուղին, ձեռքբերումները և անելիքները:
«Մենք միշտ էլ փորձել ենք ընդգրկվել Եվրոպական կրթական համակարգում: ԱրՊՀ-ն ունի խնդիրներ, որոնք պայմանավորված են երկրի չճանաչվածությամբ: Ի հեճուկս Ադրբեջանի և նրա վարած քաղաքականության՝ այսօր մեր համալսարանն ունի 35-ից ավելի այլ բուհերի հետ կնքած պայմանագրեր, այդ թվում՝ Եվրոպական, Ռուսաստանի Դաշնության և ՀՀ առաջատար բուհերի հետ»,-ավելացրել է Մ. Մինասյանը:
Շտեֆան Տրյոբսթն էլ ասել է, որ սա իրենց առաջին այցն է Հարավային Կովկաս, որը բազմաթիվ սառեցված հակամարտությունների  տարածաշրջան է:
«Մենք մեր ուղևորությունները սկսել ենք վրաց-աբխազական սահմանից, այնուհետև եղել ենք Հայաստանում, որտեղ հանդիպում ենք ունեցել արտաքին գործերի  և պաշտպանության նախարարների հետ: Արցախում էլ հանդիպել ենք ԱՀ արտաքին գործերի նախարարի հետ:
Արցախ այցելած մեր պատվիրակության անդամների մեծ մասը հայեր, լեհեր և հունգարացիներ են: Մենք այստեղ ենք ավելի մոտիկից ծանոթանալու համար Արցախի ձեռքբերումներին ու խնդիրներին»,-հավելել­ է Շտեֆան Տրյոբսթը:
Խոսելով Արցախի չճանաչված լինելու մասին՝ Շտեֆան Տրյոբսթն ասել է, որ իրենց համալսարանը չի կարևորում թե ինչ կարգավիճակում է, իրենց այցելած երկիրը:

Լայպցիգի համալսարանի գլոբալ և տարածաշրջանային ուսումնասիրություննե­րի դպրոցի համակարգող Մարտինա Քայլբախը նշել է, որ Արցախի մասին իրենք միայն գիտեն այն, որ այստեղ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն կարգավիճակ է:
Իրենց այցի շրջանակներում Մարտինա Քայլբախը ակնկալում է ավելի մոտիկից ծանոթանալ Արցախի հիմնախնդրին, շփվել արցախցիների հետ և ծանոթանալ այլ ոլորտների խնդիրներին:
Իսկ ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտակ Բեգլարյանն էլ ասել է, որ արտերկրից ժամանածներն երբեմն այն նախնական կարծիքին են լինում, թե Արցախը միայն հակամարտության գոտի է: Գալով Արցախ՝ նրանք տեսնում են, որ երկրի ներքին կյանքը խաղաղ է:
«Եվրոպական երկրների համեմատ Արցախի ներքին անվտանգության աստիճանն ավելի բարձր է: Դժբախտաբար, մենք Ադրբեջանի հետ ունենք հակամարտություն, որը տարածաշրջանում ընդհանուր լարվածության գլխավոր պատճառն է: Ադրբեջանը կանոնավոր կերպով պատերազմ սկսելու սպառնալիքներ ու հայատյաց հայտարարություններ է հնչեցնում: Չնայած այդ խնդիրներին ու դժվարություններին՝ մենք կերտել ու շարունակում ենք կերտել մեր պետականությունը: Պետականության ամրապնդման հիմքերից է մարդու իրավունքների պաշտպանությունը, որի վրա զգալի ուշադրություն ենք դարձնում, և փորձում ենք անընդհատ բարելավել Արցախում մարդու իրավունքների միջավայրը: Այդ նպատակին ուղղված քայլերից էր Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հիմնումը 2008 թվականին: Բացի ներսում մարդու իրավունքների պաշտպանության միջավայրի բարելավումից, լրջագույն մարտահրավեր է նաև Ադրբեջանի վարքը: Ադրբեջանի կողմից շատ է ոտնահարվում արցախցիների իրավունքները, ինչպես պատերազմական, այնպես էլ խաղաղ իրավիճակներում՝ կյանքի իրավունքից մինչև կրթական ու սոցիալ-տնտեսական իրավունքներ: Ադրբեջանը սահմանափակում է ոչ միայն արցախցիների այլև օտարերկրացիների ազատ տեղաշարժվելու իրավունքները՝ նրանց ներառելով «սև ցուցակ»»,-մասնավորապ­ես ասել է Ա. Բեգլարյանը:
Հանդիպման վերջում ուսանողները և դասախոսները հանդես են եկել հարցերով: 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search