Artsakhpress

Մշակույթ

Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը տրվել է Ստեփանակերտում

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել «Ողջույն Երևանից Ստեփանակերտին» խորագրով համերգ:

Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը տրվել է Ստեփանակերտում

Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը տրվել է Ստեփանակերտում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների նախաձեռնությամբ կազմակերպված համերգին ելույթ են ունեցել Հայաստանի Հանրային ռադիոյի և հեռուստատեսության էստրադային սիմֆոնիկ նվագախումբը և նվագախմբի հետ համագործակցող երիտասարդ կատարողները:
Համերգին ներկա Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնակատար Արամ Սուքիասյանն ասել է, որ Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը տրվում է հենց այս համերգով, Ստեփանակերտից:
«Հիմնական միջոցառումները կկայանան հոկտեմբերի 20-21-ին Երևանում: Եվ բոլոր արցախցիներին հրավիրում ենք մասնակցելու այդ համահայկական տոնակատարություններին: Երևան և Ստեփանակերտ քույր քաղաքների բարեկամական և գործընկերային հարաբերությունները, ունենալով բարձր մակարդակ, ներառում են համագործակցության տարբեր ոլորտներ: Սկսած 2012 թվականից՝ առ այսօր շարունակվում է երկու քաղաքների համագործակցությունը,  և այն տվել է իր շոշափելի արդյունքները՝ կրթության, մշակույթի, քաղաքաշինության և այլ ոլորտներում: Վստահ եմ, որ այս համագործակցությունը շարունակվելու է ի փառս հայ ժողովրդի»,- մասնավորապես նշել է Ա. Սուքիասյանը:
Իր հերթին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ասել է, որ երկու քաղաքապետարանների համագործակցության ընթացքում կյանքի են կոչվել բազում ծրագրեր, այդ թվում՝ Ստեփանակերտի Ազատամարտիկների այգու ստեղծման գաղափարը, որն իրագործվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
«Վստահ ենք, որ մեր սերունդները կշարունակեն ձևավորված ավանդույթները, և Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարությունները մեծ խանդավառություն կբերեն Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ապրող ամեն մի հայի: Դրանք ևս մեկ առիթ են արժևորելու մեր ժողովրդի անցած ճանապարհը, գնահատելու պատմական ու հոգևոր արժեքները և նախանշելու առաջիկա անելիքները»,- ավելացրել է Ս. Գրիգորյանը:
Իսկ Հայաստանի Հանրային ռադիոյի և հեռուստատեսության էստրադային սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Երվանդ Երզնկյանն ասել է, որ  համերգին հնչելու են Երևանը պատկերող ամենասիրելի, գունեղ, հին ու նոր երգերը:
«Համերգին կլինեն նաև երգեր՝ նվիրված Արցախին: Մեր այցելությունն Արցախ ևս մեկ առիթ է հաստատելու, որ մենք մեզ զգում ենք հարազատ հողում: Երևանն իր հետ բերել է ողջույններ՝ արտահայտված երաժշտական կատարումներով»,- նշել է Ե. Երզնկյանը:
Միջոցառմանը ներկա էր ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների աշխատակիցներ, հյուրեր:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի առաջնությունից հաղթանակով վերադարձած սամբիստներին (լուսանկարներ)

Հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողը մահացել է

Լիբիայի ժամանակավոր կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Համահայկական խաղերի բացումը կլինի Ստեփանակերտում

Թուրքիայի միակ հայկական գյուղում կբացվի երկրի միակ հայկական թանգարանը

Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի բակում կազմակերպվելու է Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառում

Ստեփանակերտում տեղի է ունեցել Մաղավուզի հանքանյութից ստացված նավթամթերքի շնորհանդեսը (տեսանյութ)

Ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման հարցը քննարկման փուլում է. Նարինե Աղաբալյան

Ադրբեջանի ԱԳՆ-ն դիմել է Հայաստանի ԱԳՆ-ին

Search