Artsakhpress

Հասարակական

ԱՄՆ-ում կայացել է Շնոբելյան մրցանակաբաշխությունը

Հարվարդի համալսարանի Սանդերս  թատրոնում տեղի է ունեցել Շնոբելյան մրցանակների 28-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը:

ԱՄՆ-ում կայացել է Շնոբելյան մրցանակաբաշխությունը

ԱՄՆ-ում կայացել է Շնոբելյան մրցանակաբաշխությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ Մրցանակները, ինչպես նշված է միջոցառման կայքում, ստացել է տասը նոր դափնեկիր, որոնցից յուրաքանչյուրը «նախ մարդկանց ծիծաղեցրել է, հետո ստիպել է խորհել», հաղորդում է news.am-ն:
2018-ին տնտեսության ոլորտում մրցանակը, ինչպես հայտնում է The Guardian-ը, ստացել է Կանադայից, Չինաստանից, Սինգապուրից եւ ԱՄՆ-ից գիտնականների խումբը: Փետրվարին սոցիալական գիտությունների The Leadership Quarterly ամսագրում Լինդի Հանյու Լյանը, Դուգլաս Բրաունը, Հույվեն Լիանը, Սեմյուել Հանիգը, Լանս Ֆերիսը եւ Լիզա Հեյրինգսը ներկայացրել են հոդված, որում փորձել են պարզել, թե ինչպես մարդիկ կարող են հաղթահարել աշխատանքի վայրում առաջացած անարդարությունը:
Բժշկության ոլորտում մրցանակը ստացել են Միչիգանից ուրոլոգները: Նրանք պարզել են. երիկամներից քարերը կարելի է ավելի արագ դուրս հանել, եթե հիվանդը «ամերիկյան բլուրներով» պտտվի:
Առողջ սննի ոլորտի մրցանակը ստացել են գիտնականները Զիմբաբվեից, Բրիտանիայից, Տանզանիայից, որոնք աշխատել են Ջեյմս Քոուլի գլխավորությամբ:
Ապրիլին Scientific Reports-ում հրապարակված հոդվածում նրանք եկել այն եզարահանգման, որ կանիբալյան դիետան ի տարբերություն սովորականների ավելի քիչ սննդարար արժեք ունի եւ չի կարող ամբողջությամբ հագեցնել մարդուն:
«Դուք ավելի շատ կալորիաներ կստանաք ձիերից», — արարողության ժամանակ ասել է նա:
Կազմակերպիչները Գրական Շլոբել մրցանակը շնորհել են մասնագետներին Ավստրալիայից, Սալվադորից եւ Մեծ Բրիտանիայից «Կյանքը շատ կարճ է RTFM-ի համար» (անգլերենից` «Կարդացեք անիծյալ հրահանգը») հետազոտության համար:
 Իրենց զեկույցում մասնագետները պարզել են, որ այն մարդիկ, որոնք աշխատանքում կամ առօրյա կյանքում օգտվում են բարդ տեխնոլոգիաներից կամ գաջեթներից, գրեթե երբեք չեն կարդում հրահանգը, դրա համար չեն օգտվում  բոլոր գործառույթներից:
Խաղաղության մրցանակը հասել է իսպանացի գիտնականների թիմին, ովքեր աշխատել էին վարորդների գոչյունների ու անեծքների վերլուծության ուղղությամբ: Վարորդների միայն 2 տոկոսն է խոստովանել, որ անում է այդ, իսկ հարցման համաձայն, ժամանակ առ ժամանակ նման վարքը բնորոշ է վարորոդների ավելի քան մեկ քառորդին:
Մրցանակի այլ դափնեկիրների թվում են շվեդ փիլսոփաները, որոնք տեղական կենդանաբանական այգում հայտնաբերել են, որ շիմպանզեն նմանակում է մարդու վարքը այնպես, ինչպես մարդիկ են նմանակաում նրանց գործողությունները:
Կենսաբանության համար միրցանակը շնորհվել է շվեդ գիտնականներին, որոնք ապացուցել են, որ պրոֆեսիոնալ համտեսողները կարող են համով որոշել այն գինին, որտեղ ճանճ է ընկած եղել:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի առաջնությունից հաղթանակով վերադարձած սամբիստներին (լուսանկարներ)

Հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողը մահացել է

Լիբիայի ժամանակավոր կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Համահայկական խաղերի բացումը կլինի Ստեփանակերտում

Թուրքիայի միակ հայկական գյուղում կբացվի երկրի միակ հայկական թանգարանը

Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի բակում կազմակերպվելու է Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառում

Ստեփանակերտում տեղի է ունեցել Մաղավուզի հանքանյութից ստացված նավթամթերքի շնորհանդեսը (տեսանյութ)

Ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման հարցը քննարկման փուլում է. Նարինե Աղաբալյան

Ադրբեջանի ԱԳՆ-ն դիմել է Հայաստանի ԱԳՆ-ին

Search