Artsakhpress

Քաղաքական

Զախարովա. ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է

«Մենք, իհարկե, հետևում ենք ղարաբաղյան հակամարտության թեմայով համապատասխան երկրներում արված հայտարարություններին»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ ամենշաբաթյա ճեպազրույցում արձագանքելով ԼՂ խնդրի կարգավորման վրա Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների, ինչպես նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի՝ Հայաստանում, Ռուսաստանում ու Ադրբեջանում ունեցած հանդիպումների հնարավոր ազդեցության մասին հարցին։

Զախարովա. ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է

Զախարովա. ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Ուզում եմ հիշեցնել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Մենք ելնում ենք այն սկզբունքից, որ  Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է լուծվի հակամարտող կողմերի միջև քաղաքական-դիվանագիտական ճանապարհով ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը, հայտնում է panorama.am-ը։

Նա նշել է, որ Ռուսաստանը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր շարունակում է միջնորդական աջակցություն տրամադրել կողմերին՝ փոխզիջումների հասնելու համար։

«Առաջընթացի համար համապատասխան մթնոլորտ, անկասկած, պետք է ստեղծեն կողմերը»,-ասել է նա։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

«Շանթ-2018». զորավարժության շրջանակում պատերազմ հայտարարելու մասին որոշում է ընդունվել

Տող գյուղում կայացել է արցախյան գինու հինգերորդ փառատոնը (լուսանկարներ)

Ադրբեջանը Նախիջեւանի կողմից գնդակոծել է Հայաստանի տարածքը

Սեպտեմբերի 22-ին մեծ շուքով կնշվի Ստեփանակերտի օրը

Արցախ այցելած զբոսաշրջիկները տպավորված են արցախյան գինու փառատոնով

Ադրբեջանական զինուժը գնդակոծել է Բաղանիսը

Ստեփանակերտում մեկնարկել է միջազգային երիտասարդական 3-րդ գիտաժողովը (լուսանկարներ)

Ադրբեջանը հայտարարաել է լայնամասշտաբ զորավարժությունների անցկացման մասին

«Իջևանի գինու և կոնյակի գործարան»-ը արցախյան շուկայում կընդլայնի իր տեսականին

Search