Artsakhpress

Քաղաքական

Բաբլոյանը հույս է հայտնել, որ հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերություններում կհաջողվի վերականգնել նախկին ցուցանիշները

«Հոկտեմբերին Հայաստանում տեղի է ունենալու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովը, որի նախագահությունը երկու տարով ստանձնելու է Հայաստանը. անշուշտ այս ամենը փաստում է Հայաստանում ֆրանկոֆոնիայի արժեքների ամրապնդման մասին»։

Բաբլոյանը հույս է հայտնել, որ հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերություններում կհաջողվի վերականգնել նախկին ցուցանիշները

Բաբլոյանը հույս է հայտնել, որ հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերություններում կհաջողվի վերականգնել նախկին ցուցանիշները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյս մասին հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը։ Նա այսօր Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանությունում ներկա է գտնվել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի այցի և Հայաստանում ֆրանկոֆոն միջազգային հասարակական կազմակերպությունների 11-րդ համաժողովի անցկացման կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:

ԱԺ նախագահն իր ելույթում անդրադարձել է երկու երկրների միջխորհրդարանական, միջպետական ջերմ հարաբերություններին` գոհունակությամբ ընդգծելով, որ դրանք գտնվում են ամուր հիմքերի վրա:

ԱԺ լրատվության ու հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Արա Բաբլոյանի խոսքով` դրա վառ վկայությունն այն է, որ վերջին մեկ տարում երկու անգամ Հայաստան են ժամանել Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբերը, Ֆրանսիայի Հանրապետություն է այցելել ՀՀ նախագահը, այժմ Ֆրանսիայում է Հայաստանի վարչապետը, իսկ արդեն այս տարվա հոկտեմբերին Հայաստան է ժամանելու Ֆրանսիայի նախագահը:

Օրենսդիր մարմնի ղեկավարը հայ-ֆրանսիական միջխորհրդարանական կապերից բացի խոսել է նաև հայ-ֆրանսիական տնտեսական և առևտրային հարաբերությունների մասին: Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերություններում կհաջողվի վերականգնել նախկին բարձր ցուցանիշներն ու ապահովել դրանց հետագա աճը:

Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրների միջև տնտեսական հարաբերություններն ու բիզնես կապերը միշտ պետք է կողմերի ուշադրության կենտրոնում լինեն, իսկ խորհրդարանականներն էլ իրենց ներդրումը պետք է ունենան այդ կապերի զարգացման գործում:

Ավարտելով ելույթը` Ազգային ժողովի նախագահը ողջունել է Ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների 11-րդ համաժողովի Հայաստանում անցկացումը և վստահություն հայտնել, որ այդ իրադարձությամբ էլ ավելի կամրապնդվեն ֆրանկոֆոն երկրների հետ Հայաստանի կապերը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Արթուր Մկրտչյանն այսօր կդառնար 60 տարեկան. քաղաքական գործիչն ընկերների հուշերում

Ստեփանակերտում գործում է «Վիտա Մեդ» բժշկական նոր կենտրոն

Հաթերքում կկազմակերպվի ժենգյալով հացի երկրորդ փառատոն

Արայիկ Հարությունյանն ազատվել է Արցախի նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից (լրացված)

Հատուկ հանձնարարությունների գծով ԱՀ Նախագահի ներկայացուցիչ Կարեն Սարգսյանն ազատվել է պաշտոնից

Փետրվարի 20-ին Արցախում «Օդային տագնապ» ազդանշանով քաղաքացիական պաշտպանության մարզում կանցկացվի

Հայաստանի Զինված ուժերը համալրվել են հայրենական ԱՐՄԻ-55Մ անօդաչու թռչող սարքերով

Հանրային կյանքի բոլոր ոլորտներում առաջընթացը պայմանավորված է միայն տնտեսության զարգացման բարձր տեմպերով. Արայիկ Հարությունյան

Search